ՀԱԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՎՊ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻՆ ԵՐՐՈՐԴԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՐԴ Է ՀԱՄԱՐՈՒՄ
Արխիվ 12-16ՀԱԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՎՊ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻՆ ԵՐՐՈՐԴԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՐԴ Է ՀԱՄԱՐՈՒՄ
ՀԱԿ պատգամավոր Լյուդմիկա Սարգսյանն այսօր ՀՀ կառավարության հետ հարցու պատասխանի ժամանակ հարց ուղղեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, որը, սակայն, ԱԺ-ում չէր, քանի որ բացակայում էր Հայաստանից: Արմեն Մուրադյանի փոխարեն, սակայն ներկա չէր նույնիսկ ԱՆ փոխնախարարներից ոչ մեկը: Լյուդմիլա Սարգսյանին դա մի փոքր զարմացրեց ու զայրացեց, որից ելնելով հանկարծ ասաց. « Էդ ինչպես է, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի փոխարեն խորհրդարանում է ներկա լինում երրորդական կարգի մի մարդ, իսկ նախարարին չեն փոխարինում ԱՆ փոխնախարարներից եւ ոչ մեկը>>:
ԱԺ նախագահը հորդորեց տիկին Սարգսյանին գրավոր ներկայացնել հարցը, քանի որ այս պահին խորհրդարանում ԱՆ-ից ոչ ոք չկա, ապա հիշեցրեց` մարդը երրորդական չի կարող լինել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

