ԶԻՆՎՈՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՕԳՆՈՒԹՅՈՒՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16ԶԻՆՎՈՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՕԳՆՈՒԹՅՈՒՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչ, հայոց բանակի զինվոր 19-ամյա ՄԱՅԻՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ զորակոչվել է զինծառայության 2013 թ.-ի հուլիսի 15-ին, սակայն, ինչպես ինքն է ասում, հասցրել է ծառայել ընդամենը 45 օր: Ֆիզիկապես առողջ երիտասարդի համար ծառայության 4-րդ օրը դարձել է ճակատագրական:
«100 մետր թռիչք-վազքի ժամանակ ընկա ու շատ ուժեղ վնասեցի աջ ոտքիս ծունկը: Առանձնապես ուշադրություն չդարձինք վերքին, թվաց` լավանում է, ու շարունակում էի ծառայությունս»,- պատմում է Մայիսը:
Ավաղ, ծառայությունը երկարատև շարունակություն չունեցավ. Մայիսի ծնկի նախկին վնասվածքի տեղում առաջացել է չարորակ ուռուցք (օստեոգեն սարկոմա): Զիվորը ստացել է քիմիոթերապիայի մեկ կուրս, ապա կրկնակի ախտորոշում է անցել Կանայան բժշկական կենտրոնում, որտեղ հերքվել է սարկոմայի ախտորոշումը, փոխարենն ասել են, որ նրա մոտ ոսկրի սովորական գերաճ է (օստիոմա): Այս ախտորոշումից հետո Գեղամյանների ընտանիքը հրաժարվել է քիմիոթերապիայի կուրսերից: Սակայն այս տարվա մայիսից տղայի ոտքն էլ ավելի է այտուցվել: Կատարվել է MRT հետազոտություն ու հաստատվել առաջին ախտորոշումը`օտրեոգեն սարկոմա։
Մայիս Գեղամյան զինվորը համարվում է ՊՆ-ի երկրորդ կարգի հաշմանդամ, քանի որ հիվանդությունը ձեռք է բերել ծառայության ընթացքում: Սակայն ՊՆ-ից հայտնել են, որ արտերկրում բուժման կազմակերպման կարգ չունեն: Գտնվելով ծայրահեղ վիճակում (ընդհուպ մինչև թոքերում մետաստազների առկայություն)` տղայի աջ ոտքը Ռենտգեն ինստիտուտում ամպուտացվել է: Վիրահատությունից հետո թոքերի մետաստազների զարգացումը կանխելու նպատակով անհրաժեշտ է բուժում ստանալ արտերկրում` Գերմանիայում կամ Պետերբուրգում: Չունենալով արտասահմանում բուժումը ստանալու հնարավորություն` Մայիս Գեղամյանը դիմում է մարդկանց, բարերարներին, կազմակերպություններին օգնել իրեն ապրել` շեշտելով, որ հրաշքների հավատում է: Ասում է, որ երազանքներ չունի, ունի նպատակներ` նախ սովորել ԵՊՀ-ում, լինել լավ մարդ, ընտանիք կազմել: «Կառավարության վրա հույս չեմ էլ դնում, ով նստած է ազգային ժողովում, կարող է ձեռքի մեկ շարժումով այս հարցը լուծել»,-ասաց Մայիսը: 19-ամյա Մայիս Գեղամյանի հայրը 2-րդ կարգի հաշմանդամ է, քույրը` ուսանող, ով պատրաստվում է թողնել բուհն ու աշխատել, եղբայրը անչափահաս է, տատիկը թոշակառու, մայրը չի աշխատում, խնամում է իրեն:
Մայիս Գեղամյանի հոր` Պետրոս Գեղամյանի անունով «ՎՏԲ-Հայաստան» բանկում բացվել է հաշվեհամար.
AMD-16004103765804
USD- 16004103765805
EUR- 16004103765806
RUR- 16004103765807
SWIFT: ARMJAM22
Մայիս Գեղամյանի մոր՝ Գայանեի համարն է՝ +37493 81-88-04, հոր՝ Պետրոսի համարն է՝ +37498 65-01-10: «ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան Հեռ.՝ +37495 14-20-24
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

