Ի՞ՆՉ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՑԱԾՐ ԽԱՂԱՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԹԻՄԵՐ

Արխիվ 12-16

Ի՞ՆՉ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՑԱԾՐ ԽԱՂԱՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԹԻՄԵՐ


Հայաստանի ազգային հավաքականի` արտերկրում հանդես եկող գրեթե բոլոր ֆուտբոլիստները հասցրել են վերադառնալ արձակուրդից եւ իրենց ակումբների կազմում մասնակցել ստուգողական, ինչպես նաեւ պաշտոնական հանդիպումների:  Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից ապաքինվելուց հետո հունվարի 31-ին առաջին պաշտոնական հանդիպմանն է մասնակցել: Բունդեսլիգայի 18-րդ տուրի "Բայերի" հետ խաղում (0:0) Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել երկրորդ խաղակեսում: Մխիթարյանը դեռ փորձում է ձեռք բերել լավ մարզավիճակ, իսկ թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայ ֆուտբոլիստին այդ հնարավորությունը տալիս է խաղադաշտում:
Ազգային ընտրանու մյուս առանցքային ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը ղազախական "Ակտոբեից" տեղափոխվել է Պերմի "Ամկար" եւ այդ թիմի կազմում արդեն հասցրել է մասնակցել մի քանի ընկերական հանդիպումների:

Ֆուտբոլիստի ադապտացումը նոր ակումբում բավականին հաջող ընթացք է գրանցում: Իսկ դեռ մայիսից վնասվածք ստացած Արաս Օզբիլիսը շարունակում է վերականգնումը: Ազգային հավաքականի ֆուտբոլիստը ուսումնամարզական հավաքի մասնակցեց Թուրքիայում, որի ընթացքում մարզումներ է անցկացրել գնդակով: "Սպարտակի" բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետովը նշել է, որ Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպանի վերականգնումը նորմալ է ընթանում: Իսկ ահա "Սպարտակի" եւ մեր ազգային հավաքականի մյուս առաջատարըª Յուրա Մովսիսյանը, մինչեւ փետրվարի 1-ը հավաքի մասնակցեց Իսպանիայում: Հիշեցնենք, որ այս ընթացքում ակտիվ քննարկվում էին հայ ֆուտբոլիստի տրանսֆերային հարցերը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը, ով հանդես էր գալիս հունական "Օլիմպիակոսի" կազմում եւ խաղաժամանակ գրեթե չէր ստանում, կարիերան կշարունակի "Կերկիրայում". "Օլիմպիակոսը" հայտարարել էր Գեւորգ Ղազարյանի հետ պայմանագիրը խզելու մասին, իսկ "Կերկիրան"ª հայ ֆուտբոլիստի հետ վեցամսյա պայմանագիր կնքելու մասին: Կառլեն Մկրտչյանն էլ շարունակում է մարզումները  ղազախական "Տոբոլինի" կազմում, այստեղ թերեւս ադապտացման խնդիրներ չեն լինի, նոր ակումբ տեղափոխվելու լարվածություն` նույնպես, քանզի թիմը գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով Մկրտչյանի հնարավորություններին լավ ծանոթ է: Էդգար Մանուչարյանը ռուսական "Ուրալի" կազմում մասնակցել է ստուգողական հանդիպման` Չեխիայի "Տեպլիցենի" դեմ: Մանուչարյանը նույնպես մշտապես ունի խաղաժամանակի խնդիր, հայ ֆուտբոլիստը հաճախ է վնասվածքներ ստանում, ինչը թույլ չի տալիս հանդես գալ ողջ  կարողություններով:
Եվ, առհասարակ, ակումբներում Հայաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստների խաղաժամանակի պակասը լուրջ խնդիր է նաեւ մեր հավաքականի համար: Իսկ դա հուշում է, որ մեր ֆուտբոլիստների տեղափոխությունները թեկուզեւ ավելի ցածր խաղամակարդակով թիմեր, միգուցե լուծեն այդ հարցը, բայց կնպաստեն ֆուտբոլիստների անհատական որակների աճի սահմանափակմանը: Իսկ դա ավելի լուրջ խնդիրների պատճառ կդառնա:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում