ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԵՑ
Արխիվ 12-16
ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԵՑՀաշվի առնելով ադրբեջանցիների կողմից սեփական բեզպիլոտնիկ խփելու փաստը, Ադրբեջանի նախագահը որոշել է սրանից հետո բեզպիլոտնիկները պիլոտով թռցնեն:
КЛУБ ГРУСТНЫХ И ОБИЖЕННЫХ
(ՆԵՐԿԱՅԻՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴԺԳՈՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ՇՈՒՐՋԸ ՀԱՎԱՔՎԱԾ ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԾ ԿԼՈՒԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ)
Չէ, սա Ռիո դե Ժանեյրոն չէ:
% % %
ԽԱՌՆԱԿԻՉՆԵՐԸ
ՀՅԴ-ի տունը կռիվ էր ընկել, Սէֆիլյան Ժիրոն ուզում էր Սպիտակի կոմիտեությունը տանել, Մարգարյան Հրանտը չէր թողնում:
% % %
ЗЕМЛЯ ДО ВОСТРЕБОВАНИЯ
Ըստ միջազգային տիեզերագետների` ՀՅԴ-ն նման է երկրագնդին` մշտապես պտտվում է իր առանցքի` գաղափարախոսության շուրջը, միեւնույն ժամանակ արեգակի` իշխանության շուրջը:
% % %
ԱՆՀԱՐՄԱՐ ԲԱՆ ՍՏԱՑՎԵՑ
Գերեզմանպրեսից հայտնում են, որ Ռաֆայել Իշխանյանը էն կյանքից հետեւելով իր ժառանգների ծավալած գործունեությանը` գերեզմանում շուռ ա եկել:
ԳՆԱ` ՄԵՌԻ, ԱՐԻ` ՍԻՐԵՄ
(ՊՈՐՈՇԵՆԿՈՅԻ ՈՒԿՐԱԻՆԱՑԻ
ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ ԲԱՑԻ` ՕՐԱԿԱՆ 60 ԴՈԼԱՐ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ
ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Դոնեցկի աշխարհազորայինները հայտնում են, որ Պորոշենկոն 60 դոլար խոստանալով` նկատի է ունեցել, որ վճարելու է հետմահու:
% % %
ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ
ՏՐՏՈՒՆՋԸ
(ՕԵԿ-ԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆ
ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ՄԱԿԴԻՐՈՎ ԲՆՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էս ինչ զուլում երկիր ա, ՕԵԿ-ը կեղտը թրիքից չի տարբերում:
% % %
ВЕЧНЫЙ ПОХМЕЛ
Քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի գործունեության լրջության աստիճանին հետեւելով` հասկանում ես, որ նրանք դեռեւս ամանօրյա խումհարից դուրս չեն եկել:
(ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԿՈՆՉԻՏԱՅԻ ՀԱՄԱՐ ԴՈՇ ՏԱԼՈՒ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Անգլիական Սկոտլանդ Յարդից հայտնում են, որ Ստյոպա Սաֆարյանը, դեռեւս Անգլիայում վերապատրաստվելու ժամանակ, անգլիական րՏրՌրՍՌ-ն գերադասել է հայկական տոլմայից:
ՄԵՂԱ-ՄԵՂԱ
Կոնչիտայի հաղթանակից հետո սատանիստները խաչակնքվել են, եւ ասել մեղա քեզ տեր Աստված:
% % %
ՍՈԴՈՄ-ԳՈՄՈՐ
(ՀԱՐՎԱՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՉԵՂԱՐԿԵԼ ԵՆ ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՍԵՎ ՊԱՏԱՐԱԳԸ
ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Դժոխք-պրեսի` սատանայական սեւ պատարագը չեղարկել են, քանի որ Կոնչիտայի ՙԵվրատեսիլի՚ հաղթանակը սեւ պատարագը կտրում ա:
% % %
ՀԵՏԵՎՐԱՏԵՍԻԼՅԱՆ ՔԱՌՅԱԿ
Ըստ քաղտեխնոլոգների` ՙԵվրատեսիլից՚ հետո պարզ դարձավ, որ ընդդիմադիր քառյակի մի մասը ռուսամետ է, մի մասը` եվրոպամետ, իսկ Ստյոպա Սաֆարյանը` կոնչիտամետ:
1998 ԹՎԻ ԼՏՊ-Ի
ՀԱՅՏՆԻ ԵԼՈՒՅԹԻ ՈՃՈՎ
(ՈՒՈՐԼԻՔԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է`
ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՙԵվրատեսիլից՚ հայտնում են, որ Դավիթ Շահնազարյանը դավաճանությունը սարքել ա օճառ, որ փափուկ մտնի Ամերիկայի Ուորլիքը:
% % %
ԿՈՒՇՏԸ ՀԱՅՐԵՆԻՔ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ
(ՆԱԽԿԻՆ ՖԻՆՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ
ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՊՐՈՍ ՓՈՂԵՐ ՓԱԽՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ օֆշորային պատմության Կիպրոսի հունական մասի ուսումնասիրությունները ավարտել են, հիմա անցել են թուրքական մասին:
% % %
ՎԱՀԱՆ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՏՐՈՐՎԱԾ
ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Ըստ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` ծանոթանալով Աղվան Վարդանյանի ՙԵլք երկրից՚ բանաստեղծությունների ժողովածուին, հասկանում ես, որ Դաշնակցությունը ոչ թե դիվանագիտական աշխատանքի է գնում, այլ կամաց-կամաց ցվրվում է:
% % %
ՎԱՍՏԱԿԸ
ԳՆԱՀԱՏՎԵՑ
ԱԺ-ում ընդունվել է նոր օրենք, որը սահմանում է վաստակավոր դավաճանի կոչում հատուկ Ալիկ Արզումանյանի համար: