ԸՆԿԵՐԱՆԱԼ ՏԱՏԻԴ ԲՌՆԱԲԱՐՈՂԻ ՈՒ ՊԱՊԻԴ ՎԻԶԸ ԿՏՐՈՂԻ ՀԵ՞Տ, ԵՐԲԵ՛Ք

Արխիվ 12-16

ԸՆԿԵՐԱՆԱԼ ՏԱՏԻԴ ԲՌՆԱԲԱՐՈՂԻ ՈՒ ՊԱՊԻԴ ՎԻԶԸ ԿՏՐՈՂԻ ՀԵ՞Տ, ԵՐԲԵ՛Ք


Իմաստուն ժողովուրդը կասեր` «Սրի կտրածը կլավանա, լեզվինը` չի լավանա»: Այս օրերին բուռն քննարկվում է գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի Հայոց ցեղասպանությանը նվիրված «Սպի» ֆիլմը, որի հայաստանյան պրեմիերան եղավ վերջերս: Կրքերը քիչ թե շատ հանդարտվեցին ֆիլմի ասուլիսից հետո, երբ հենց ինքը` թուրք ռեժիսորը, բարձրաձայնեց Թուրքիայի վարած այսօրվա վայ քաղաքականության մասին ու մի քանի անգամ շեշտեց Հայոց ցեղասպանություն արտահայտությունը: Ինչեւէ, կարելի է ասել` գերմանացի ռեժիսորի կողքին առավել անընդունելի դարձավ նույն ֆիլմի համապրոդյուսեր, այն էլ ազգությամբ հայ ՌՈՒԲԵՆ ԴԻՇԴԻՇՅԱՆԸ:
Արի ու տես, որ 100 տարի սրտում ու հուշերում Ցեղասպանության ցավն ու վերքը դեռ չդարմանած ու վերջին մի քանի տարիներին պահանջատիրական դիրքերից հանդես եկող ազգիս վերջինս եկել էր իբր «խելք սովորեցնելու»` ասելով. «Երկու ամիս հետո կլինի Ցեղասպանության 100-րդ տարելիցը, եւ մենք հասկանում ենք, որ պետք է իմանալ ու հիշել:

Բայց ես կոչ եմ անում, որ մենք` հայերս, եթե կարող ենք նստել թուրքի կողքին, ու նրանք կարող են գալ Հայաստան, ուրեմն` պետք է առաջ շարժվենք, չէ՞ որ նրանք մեր հարեւան երկիրն են: Դա պատմական փաստ է, եւ դա միշտ կլինի: Ես կողմ եմ, որ մենք ընկերություն անենք ու շարժվենք առաջ, պետք է կարողանալ ներել: Կարծում եմ, որ դրա ժամանակը եկել է»: Այ, այստեղ է, որ յուրաքանչյուր նորմալ հայ ոչ թե կհուզվեր, այլ կատաղությունից աչքերից կայծեր դուրս կթռչեին: Մի՞թե որեւէ մի հայ կարող է իր տատին բռնաբարողի ու պապի վիզը կտրողի հետ սեղան նստել, ընկերություն ու եղբայրություն անել: Կամ մի՞թե մի ռեժիսորով, որը ողջ կյանքն ապրել է Եվրոպայում, կարելի է համարել, թե թուրքն այսօր փոխվել է: Պարոն Դիշդիշյան, բա՛վ է դյուրահավատ լինել ու թուրքի մի նոր խայծ կուլ տալ, իսկ վաղն էլ զարմանալ, որ «ընկեր» թուրքը էլի «դիշդիշ» արեց մեր երեխաներին, մայրերին ու ծերերին:
Որպես հավելում հիշեցնենք, որ այսօր էլ Թուրքիայում ապրում են էնվերներ, ջեմալներ ու թալիաթներ, միայն թե անուններն են փոխվել: Եվ այսպես, թուրք քաղաքական գործիչ, «Մեծ միասնություն» կուսակցության առաջնորդ ՄՈՒՍՏԱՖԱ ԴԵՍՏԻՉԻՆ հայտարարել է. «Մենք պետք է մեր երկրից արտաքսենք 100 հազար ապօրինի հայ ներգաղթյալներին…»: Ավելին` սրանք դեռ ծաղիկներն են, իսկ արյունոտ ձեռքերով պապերի բարբարոսությունը ժառանգած նոր` թուրք սերունդը յութուբյան եւ ֆեսյբուքյան գրառումներում հաճախ է ցույց տալիս իր իրական դեմքը ու ստորաբար նշում. «100 տարին մեկ պիտի հայերին կոտորենք, որ իրենց տեղն իմանան»: Իսկ եթե այսքանից հետո դեռ կան մարդիկ, ովքեր հայ-թուրքական երկխոսության, նույնիսկ եղբայրության մասին կցանկանան խոսել, ապա իրենց տեղը հաստատ Հայաստանում չէ, այլ թուրքի ոտքի տակ է: Ի վերջո, եթե նորօրյա թուրքը հպարտանում է իր բարբարոս պապերով, ապա մենք պարտավոր ենք խնկարկել Դեր Զորի անապատում գերեզման չգտած մեր պապերի անուններն ու մնալ պահանջատեր, ապրել թուրքի կողքին` երբեք մահակը ձեռքներիցս վայր չդնելով:

Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում