15-ԱՄՅԱ ԱՂՋԿԱ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԸ ԿԱՊՎԱ՞Ծ Է ԱՂԱՆԴԻ ՀԵՏ

Արխիվ 12-16

15-ԱՄՅԱ ԱՂՋԿԱ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԸ ԿԱՊՎԱ՞Ծ Է ԱՂԱՆԴԻ ՀԵՏ

Oրերս Կիեւյան կամրջից նետվելով ինքնասպանության փորձ կատարած Պռոշյան գյուղի 15-ամյա բնակչուհու այդ արարքի հետ կապված` գյուղում տարածվել են խոսակցություններ, թե երեխան գտնվել է աղանդավորական ազդեցությունների տակ: Մեզ հետ զրույցում անդրադառնալով այդ թեմայինª Պռոշյանի գյուղապետ Արթուր Մուրադյանն ասաց.
-Նման խոսակցություններ կան, որովհետեւ երեխան վերջին ամիսների ընթացքում դարձել էր ինքնամփոփ, դպրոցում, դասարանում ընկերներից անընդհատ մեկուսանում էր: Զգացել են, որ ինչ-որ բան կատարվում է երեխայի հետ, բայց չեն իմացել, որ ինքը աղանդավոր է, կամ ինչ-որ աղանդի է պատկանում: Սակայն վստահորեն կարող եմ ասել, որ իր ծնողները Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ են:
- Այդ դեպքում, որտե՞ղ պետք է կարողանար աղանդավորների հետ կապեր ստեղծել:
- Քաղաք պարապմունքների էր գնում` անգլերենի եւ հայերենի, եւ հենց այդ ժամանակ ինչ-որ բաներ են նկատել: Թե այդ ընթացքում ինչ ընկերներ է ձեռք բերել, ոչ ոքի դեռ պարզ չէ:
Ամեն դեպքում, այս պահին գոնե Պռոշյանում աղանդի վարկածը համարվում է հիմնականը: Բայց դեռ սպասենք, թե ի՞նչ կասի պաշտոնական քննությունն այս մասին: Չէ՞ որ սա աղանդների ձեռքով մարդուն ինքնասպանության հասցնելու մասին ամենեւին էլ միակ լուրը չէ, չնայած չենք հիշում դեպք, որ նման դեպքերը մինչեւ վերջ բացահայտվեն: Բայց հուսանք, որ այս մեկը վերջապես կլինի բացառություն, հակառակ դեպքում, դեռ աղանդավորական հողի վրա մարդկային կորուստներ էլի կունենանք:
Եվ չմոռանանք նշել, որ Կիեւյան կամրջից նետվելուց հետո ողջ մնալու այս փաստը անգամ բժիշկներն են հրաշք համարում: Աղջկա վիճակն արդեն գնահատվում է կայուն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում