ՌԴ Իվանովսկայա մարզի ոստիկանները շարունակում են "մարսել" տարեմուտի քրեական անակնկալները: Նրանք փնտրում են մի քանի գործունյա անձանց, որոնք թալանում էին… տոնածառը, ավելի ստույգ` փիդռում էին կանաչ գեղեցկուհու այն ճյուղերը, որոնց վրա տեղադրված էին խաղալիքները: Գողությանը հաջորդել էր` սրիկաներին նկատողության արած քաղաքացուն վրաերթի ենթարկելը:
Մարզի բնակիչներն այդ հանցագործությունը որակել էին որպես "տոնական տրամադրության հափշտակություն", հետեւաբար իրավապահները ջանում են գտնել "հակա" Ձմեռ պապիկներին:
ՖՐԱՆՍԻԱՆ ՍԱՐՍԱՓՈՒՄ ԵՎ... ՍԹԱՓՎՈ՞ՒՄ Է
Ֆրանսիայում կա իրավապահների հատուկ մի օղակ, որի հապավումն է GIPN. հայերենով դա կարող է հնչել` Ազգային ոստիկանության միջամտության խումբ: Այս տարվա սկզբին երկրում տեղի ունեցած եւ 17 սպանության հետեւանք դարձած ողբերգական դեպքերից հետո հենց այդ կառույցին էր հանձնարարված բացահայտել "հայրենական" ահաբեկիչներին: Վերջերս իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում բացահայտվել էր, որ միայն Լյունել քաղաքի 20 բնակիչ մասնակցել էր սիրիական պատերազմին` ահաբեկիչների կողմում, որոնցից 6-ը զոհվել էին: