"ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՎԵՐԱՑԵԼ ԵՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ"
Արխիվ 12-16"ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՎԵՐԱՑԵԼ ԵՆ
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ"
Շրջանառության հարկի մասին" օրենքի կիրառումը թեեւ հետաձգվեց մինչեւ հուլիսի 1-ը, բայց ձեռներեցները հայտարարում են, որ չեն դադարեցնելու պայքարը: Ինչքանո՞վ էր տեղին դժգոհություններ առաջացնող նման օրենքը: Կամ մյուս կողմիցª որքանո՞վ են արդարացված այս պահին առեւտրականների բողոքի ակցիաները: Այս ամենի մասին փորձեցինք մեկնաբանություն ստանալ ֆինանսների փոխնախարար ՎԱԽԹԱՆԳ ՄԻՐՈՒՄՅԱՆԻՑ, ով մասնավորապես ասաց.-Չեմ կարող ասել` արդարացի՞ են այդ բողոքները, թե` ոչ: Եթե տնտեսվարող սուբյեկտները բողոքում են, նշանակում է` դեռեւս կան խնդիրներ, որոնք մինչեւ վերջ լուծված չեն: Բայց համենայնդեպս այդ միջոցառումներն իրականացվեցին հենց փոքր եւ միջին ձեռնարկատիրություն ունեցող սուբյեկտների առաջարկով եւ նրանց անմիջական մասնակցությամբ, մեր կարծիքով` դա պետք է բավարար լիներ: Բայց նորից եմ կրկնում, ես գնահատական չտամ` արդարացի է առեւտրականների բողոքը, թե` ոչ:
- Ո՞րն է, ըստ Ձեզ, այդ խնդրի լուծման ամենաարդյունավետ ճանապարհը:
- Ամենաարդյունավետ ճանապարհը, եթե այսօր ես իմանայի, առանց վարանելու կպատասխանեի: Դրա համար առաջարկ եղավ, որ այս ժամանակահատվածը` մինչեւ հուլիսի 1-ը, օգտագործվի խնդրի հնարավոր լուծման ուղղությամբ:
- Անցնենք մեկ այլ թեմայի: Այս տարեսկզբից հայաստանն արդեն Եվրոսիական միության անդամ է: Ի՞նչ փոխվեց գործարարների համար` ԵՏՄ-ին անդամագրվելուց հետո:
- Նախ վերացել է մասքակետերում մաքսային հայտարարագրումը: Փոխարենը կա ընդամենը հարկային հայտարարագրում, այսինքն մաքսային սահմանը բեռնաթափվել է մաքսային ընթացակարգերի կիրառումից: Հեշտացել է ապրանքների տեղաշարժը` ապրանքների ներմուծման եւ արտահանման գծով: ԵՏՄ-ին անդամագրվելուց հետո վերացել են մաքսային հսկողության այն ավանդական մեթոդները, որոնք կիրառվում էին, եւ բնականաբար, տնտեսվարող սուբյեկտների համար առավել նպաստավոր պայմաններ են ձեւավորվել:
- Վերջին օրերին կրկին խոսվում է դրամի հնարավոր արժեզրկման մասին, որքանո՞վ է դա հնարավոր:
- Այս պահին, ինչպես գիտեք, կայունություն է տիրում: Կենտրոնական բանկը կատարում է այն հնարավոր ամենը, որպեսզի իր թիվ մեկ խնդիրներից մեկը իրականացնի` դա փոխարժեքի կայունություն ապահովելն է:
- Երեկ ձերբակալվեց ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` հարկային պարտավորությունները չկատարելու համար: Եվ անմիջապես էլ առաջ եկավ հետեւյալ հարցըª ինչո՞ւ հիմա նա ձերբակալվեց, երբ նրա ֆինանսական խնդրների, կուտակած մեծ պարտքերի մասին մասին խոսվում էր շատ վաղուց:
- Նախ ասեմ, որ սա առաջին դեպքը չէ, որ Ֆինանսների նախարարության համապատասխան կառույցը քրեական գործ է հարուցում` չարամտորեն հարկային պարտավորություններից խուսափողների հանդեպ: Ցանկացած նման դեպք առաջին հերթին հարված է Հայաստանի Հանրապետությանը, այսինքնª բոլոր այն դեպքերում, երբ առկա է հարկերից չարամտորեն խուսափելու փաստ, հարուցվում է քրեական գործ: Ֆինանսների նախարարությունն ունի քննչական վարչություն, որտեղ գործը քննվում է եւ հանձնվում համապատասխան մարմիններին: Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ինչու հիմա, ապա պետք է նշեմ, որ ծանոթ չեմ նրա հարկային պարտավորությունների չկատարման ու դրա պատճառով քրեական գործ հարուցելու մանրամասներին: Ես հիմնականում զբաղվում եմ օրենսդրական աշխատանքներով ու, բնականաբար, մանրամասներին կարող եմ տեղյակ չլինել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

