ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ. «ԲՌՆԵԼ ԵՔ ՎՊ-Ի ՕՁԻՔԻՑ, ԱՍՈՒՄ ԵՔ` ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՍԱ»
Արխիվ 12-16ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ. «ԲՌՆԵԼ ԵՔ
ՎՊ-Ի ՕՁԻՔԻՑ, ԱՍՈՒՄ ԵՔ` ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՍԱ»
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանում անդրադարձավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի`ՎՊ-ի հաշվետվությունը հակասահմանադրական համարող հայտարարությանը: «Պրն Հակոբյան, ճիշտ են արել, որ Ձեզ են ընտրել ընդդիմության անունից խոսելու համար: Ձեր ինքնահավանությունն օգտագործում ենք ճշմարտության տեղ: Բայց հասարակությանը տրամադրում եք, թե իբր այնքան մեծ գործ եք կատարել»,- ասաց ԱԺ նախագահը:
Գալուստ Սահակյանը հիշեցրեց` ՎՊ-ի հաշվետվությունը մինչ խորհրդարանում քննարկվելը հանձնաժողովներում է քննարկվել 2-4 ժամ, եւ որեւևէ ցնցող բան չի հնչել ընդդիմադիր ուժերի կողմից: «Այլ բան է, որ ԱԺ-ում հանդես գան առաջին դեմքերը: Իսկ ալիք բարձացնելը ոչինչ չի տալիս….»:
Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ընդդիմադիրները բռնել են ՎՊ-ի օձիքից, ասում են` արդյունքներ ասա, բայց ՎՊ-ը ստուգող մարմին չէ: «Դուք ձեզ անվանարկում եք»,- եզրափակեց խորհրդարանի ղեկավարը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

