ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Երեկ մեզ դրականորեն զարմացրին, ավելին` ահագին դրական լիցքեր պարգեւեցին այն կադրերը, ուր նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցում մասնակցում է ազգային երգ ու պարի բաց դասին եւ պարում երեխաների հետ: "Ես շատ ոգեւորված եմ այս ծրագրով: Իհարկե, բոլոր առարկաները կարեւոր են, բայց դպրոցի առաքելությունը ժամանակակից հայ դաստիարակելն է, որովհետեւ հայ բառը ավելի կարեւոր է, այլապես մենք չենք կարող խոսել ազգային դպրոցի մասին",- ասաց նախարարը:  Դե ինչ, Արեւմուտքից ներմուծված գարշելի "կրթական բարեփոխումներից" հետո, կարծես թե, քայլ առ քայլ դպրոցը կարգի են բերում: Ժամանակին մեզ շատ ուրախացրեց, որ դպրոց վերադարձան ռազմագիտության ուսուցիչները, իսկ հիմա վերջապես կատարվեց ազգային պարի մեծ նվիրյալ Գագիկ Գինոսյանի երազանքը, որպեսզի հայ մանուկները սկսեն համատարած սովորել մեր ազգային պարը ու դրանով արդեն զգացական մակարդակով կապվեն մեր գենին ու արմատին:
Մայդանով եկողը Մայդանով էլ կգնա: Դա զարմանալիորեն հաստատեց Ուկրաինայի նախագահ ՊՅՈՏՐ ՊՈՐՈՇԵՆԿՈՆ: Երեկ, Կիեւում "ամբոխները խելագարված" սկսեցին կատաղի գրոհը Ուկրաինայի նախագահի նստավայրի վրա` բողոքելով զորահավաքի դեմ, որի արդյունքում իրենց որդիները հայտնվում են Դոնբասի եղբայրասպան մսաղացում: Շարունակությունը հասկանալի է` Մայդանով եկած Պորոշենկոյին թերեւս քիչ է մնացել կառավարել, ու Մայդանով էլ նա կգնա ճիշտ այնպես, ինչպես ժամանակին հեռացրին Յանուկովիչին: Խեղճ Յանուկովիչից գոնե փողոց մնաց Սպիտակում իր անունով, եւ Սպիտակի քաղաքապետը հետեւողականորեն մերժում է արեւմտամոլների պահանջները` փոխել փողոցի անունը: Իսկ Պորոշենկոյին կարող է նույնիսկ այդպիսի փոքրիկ ուրախություն չմնալ: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, հուսանք, որ գոնե այս անգամ Կիեւում նորից արյուն չի հոսի, առանց այդ էլ, Ուկրաինան մայդանների պատճառով վերածվել է դժոխքի: Իսկ մեզ` հայերիս, սա մեկ անգամ եւս հիշեցնում է, որ հեղափոխական ճանապարհով միշտ ստացվում է ավելի վատ, քան եղել է մինչեւ հեղափոխությունը:
Սակայն մեր "հեղափոխական" գործիչները աստիճանաբար զարմանալիորեն ավելի ու ավելի են նմանվում ծաղրածուների: Ահա հերթական "բոցը" ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ. "Ես ակնկալում եմ, որ լինի լայն համագործակցություն` ոչ միայն խորհրդարանական 3 ուժերի միջեւ, այլեւ քաղաքացիական եւ հասարակական ուժերի մասնակցությամբ: Միայն այդպես մենք կարող ենք փոխել մեր երկիրը, մեր խոսքը համապատասխանեցնել մեր գործին: Սակայն մենք գիտենք, որ առաջնահերթ պատասխանատու ենք մեր ժողովրդին, ՀՀ քաղաքացուն եւ պատրաստ ենք այդ հաշվետվությանը": Հետաքրքիր է, ինչ հաշվետվություն է պատրաստվում տալ քայլող բարեւի վերածված այդ ամերիկացին` թե ինչպես է սին հույսեր տվել ընտրողների՞ն, թե ինչպես է քամուն տվել կես միլիոն քվեների վիթխարի քաղաքական կապիտա՞լը... Ինչեւէ, զարմանալով հանդերձ, խորհուրդ կտանք պարոն Հովհաննիսյանին, այդպիսի "հաշվետվություններ" ժողովրդին չտալ` լավագույն դեպքում կծիծաղեն, բայց եթե հիասթափությունը զայրույթով արտահայտվի, ապա դժվար թե նրա նրբիկ ամերիկյան ականջները կիմանան ժողովրդական բանահյուսության գոհարներին...
Մեզ զարմացնում են նաեւ վաղուց մոռացության մատնված դեմքերը: Այսպես, Սլավոնական համալսարանում հարմարավետ հանգրվան գտած ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար ԷԴՎԱՐԴ ՍԱՆԴՈՅԱՆԸ զարմանալիորեն որոշեց քննադատել Կենտրոնական բանկին. "ԿԲ-ն հայտարարում է, որ պետք է 5-6 բանկ: Նույնն է, թե վաղը կառավարությունը որոշում կայացնի, թե 2 հեկտարից պակաս մակերեսով խանութները լուծարում է, կամ ռեստորանը պետք է ունենա 1000 նստատեղից ոչ պակաս, կամ էլ ՀՀ քաղաքացին պետք է ունենա 100 կգ-ից ոչ պակաս քաշ": Անշուշտ, ԿԲ-ին պետք է քննադատել, եւ շատ, բայց զարմանալիորեն սխալ ծայրից եք մոտենում, պարոն Սանդոյան: Մեզ ոչ թե շատ կամ քիչ, կամ 5-6 բանկ կոչվող վաշխառուական մասնավոր օֆիսներ են  պետք, այլ ոչ մի հատ, այդ թվում եւ պետք չէ ՀՀ իշխանությանը չենթարկվող եւ միջազգային ինչ-որ խարդախների հրահանգներով առաջնորդվող Կենտրոնական բանկ: Մեզ պետք է ընդամենը մեկ` պետական բանկ, եւ միայն այդ դեպքում բանկային համակարգը կվերածվի տնտեսությանը խթանող եւ կարգավորող հաստատության:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում