ՀՀ-ՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ Է ԻՐԵՆՑ ՀԵՏ ԽՈՍԵԼ ՛՛ԱԳՐԵՍՈՐԻ՛՛ ԼԵԶՎՈՎ
Արխիվ 12-16ՀՀ-ՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ Է
ԻՐԵՆՑ ՀԵՏ ԽՈՍԵԼ ՛՛ԱԳՐԵՍՈՐԻ՛՛ ԼԵԶՎՈՎ
Մեր տեղեկություններով, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան անունից շատ տարօրինակ էլեկտրոնային նամակներ են տարածվում, որոնք ավելի շատ նման են պրովոկացիայի, քանի որ այդ նամակները հեռու են դիվանագիտական էթիկայից նունյքան, որքան խոզի սալը՝ դիետայից: Ճշտելու համար, թե արդյոք դեսպանատունը կապ ունի վերոնշյալ նամակների հետ զանգահարեցինք ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատուն եւ բնականաբար զրույցը սկսեցին ՀՀ պետական լեզվով: Հեռախոսի մյուս կողմից մեզ հրամայեցին. <գովորիտե պո ռուսկիմ>: Երբ մենք նշեցինք, որ չենք տիրապետում այդ օտար լեզվին, մեր վրա Ուկրաինայի դեսպանատան աշխատաող տիկինը սկսեց բղավել. <Ռ ու ս կ ի՜>:
Տարօրինակ իրավիճակ է, ստացվում է, որ Ուկրաինայի, որը Ռուսաստանին հայտարարում է ագրեսոր, իրենց դեսպանատների այցելուներին պարտադրում է իրենց հետ շփվել <ագրեսորի> լեզվով: Դե իսկ տարրական կուլտուրայի մասին կարելի է չխոսել, էլ ուր մնաց վերոնշյալ դեսպանատան մեր երկրի պետական լեզվի նկատմամբ հարգանքի մասին:

