ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՄՏՔԻ ԹՌԻՉՔԸ ՀԱՍԱՎ "ԳՈՐԾ ՏԱԼՈՒՆ"

Արխիվ 12-16

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՄՏՔԻ ԹՌԻՉՔԸ ՀԱՍԱՎ "ԳՈՐԾ ՏԱԼՈՒՆ"

Ժողովրդի նորընծա պաշտպանն ԲՀԿ խմբակցության քարտուղար, մեծն քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, որը համատեղությամբ սնվում է օլիգարխական կերակրատաշտից, քիչ էր մնում խեղդվեր սեփական ճառից, որը մեծագույն պաթոսով արտաբերում էր ԱԺ ամբիոնից: ԱԺ ամենահարուստ եւ ամենաանկարգապահ խմբակցության ներկայացուցիչը կոկորդիլոսի արցունքներ էր թափում, մանր բիզնեսով զբաղվողների համար:
Թե որ օրվանից են մեծահարուստները սկսել մտահոգվել մանր առեւտրով զբաղվող մարդկանցով, հայտնի չէ: Թեեւ կարծես Նաիրայի վրդովմունքը, որը ելույթի ընթացքում վերածվեց հիսթերիայի, պայմանավորված էր նրանով, որ քննադատության են ենթարկվել իր եւ նախկին արտգործնախարար, ամերիկացի Վարդան Օսկանյանի սփյուռքյան վոյաժները, երբ վերջիններս իբր թե Ցեղասպանության 100-ամյակի համար հավաքում էին մարդկանց եւ զբաղվում խառնակչությամբ եւ սեփական երկրի դեմ "գործ տալով": Ի դեպ, "գործ տալը" բարեկիրթ եւ բարձր ինտելեկտուալ Նաիրա Զոհրաբյանի բառապաշարից է, բայց դրա մասին` մի փոքր ուշ:
Վերադառնանք բազմաչարչար սփյուռքին, որը դժբախտություն ունեցավ շփվել ԲՀԿ-ական մտքի գիգանտների հետ: Ասում են` Նաիրա Զոհրաբյանին հանդիպելուց հետո, Բելգիայում ապրող որոշ հայեր որոշել են գաղթել դեպի Իսլանդիա` հույս ունենալով ավելի հեռու գնալ Հայաստանից, որպեսզի կրկին անգամ առիթ չունենան հանդիպել Զոհրաբյանին եւ լսել Հայաստանի մասին պատմած իր սարսափ ֆիլմը:
Շատ ուշագրավ է նաեւ Նաիրայի այն սուպեր գաղափարը, որ հայկական սփյուռքը ձեւավորվել է ներկայիս իշխանություններից, իր խոսքերով` փախած մեր հայրենակիցներից: Չենք կասկածում, որ տիկինը գիտի, որ հայկական սփյուռքի մեծագույն հատվածը ձեւավորվել է Ցեղասպանության օրոք, որի կապակցությամբ էլ նա փորձում էր ունկնդիրներ հավաքագրել: Այլ բան է, որ նա կարող է տեղյակ չլինել, որ 1990-98 թվականների ընթացքում Հայաստանից արտագաղթել է ավելի քան մեկ միլիոն մարդ: Այն ժամանակ Հայաստանը ղեկավարում էին Նաիրայի այսօր մտերմագույն բարեկամները` Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀԱԿ-ի ղեկավարությունը, որոնց հետ այսօր տիկին Զոհրաբյանը "եռյակներ" է կազմում եւ միասին պայքարում են արտագաղթի դեմ: Սակայն 1990-ականների սկզբին Նաիրայի միտքը, հավանաբար, ավելի բարձր արժեքներով էր զբաղված, եւ նա չի հիշում այն միլիոնից ավելի հայերին, ովքեր տուն-տեղ թողած` փախան ՀՀՇ-ական տեռորից:
Սակայն այն, որ 2007 թվականից սկսած` հինգ տարի շարունակ ԲՀԿ-ն եւ անձամբ Նաիրան եղել են իշխանական կոալիցիայի մեջ, ունեցել բազմաթիվ պատգամավորներ, նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ, քաղաքապետներ եւ իշխանական կերակրատաշտին մոտ գտնվող այլ բազմաթիվ չինովնիկներ, Նաիրա Զոհրաբյանը մոռանալ չէր կարող: Այնպես որ ստացվում է, որ այդ տարիներին Հայաստանից հեռացածները փախչում էին նաեւ ԲՀԿ-ից եւ անձամբ Նաիրայից եւ Վարդան Օսկանյանից, ով 1998-2008 թվականներին եղել է ոչ ավելի, ոչ պակաս` ՀՀ ԱԳ նախարար: Ուստի կարելի է պատկերացնել այդ տարիներին նաեւ ԲՀԿ-ից փախած այսօրվա սփյուռքահայերի երջանկությունը` եւս մեկ անգամ ԲՀԿ-ականներին հանդիպելու պահին:
Իսկ հիմա վերադառնանք "գործ տալ" արտահայտությանը, որն օրինապաշտ Նաիրան ասաց շահութահարկի մասին օրինագիծը քննարկելիս: Բանն այն է, որ օրենքի խախտումների վերաբերյալ ահազանգումը կամ բողոք ներկայացնելը քաղաքացու կողմից, Նաիրա Զոհրաբյանն անվանում է գործ տալ, իսկ այդպիսի քաղաքացիներին` գործ տվողներ: Այն, ինչ այլ` մասնավորապես եվրոպական երկրներում (ի դեպ, Նաիրան եվրաինտեգրացիայի հանձնաժողովի նախագահն է) համարվում է ոչ միայն քաղաքացու օրինապաշտ պահվածք, այլեւ պարտականություն, Նաիրան գնահատում է զուտ գողական հոգեբանության տեսակետից:
Դե ինչ, կարելի է միայն պատկերացնել` ինչպիսի կարգերով երկիր կլինի Հայաստանը, եթե հանկարծ Նաիրան եւ իր նմանները հասնեն իրենց համար այդքան երանելի իշխանական աթոռին:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում