ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏ ՉՈՒՆԻ
Արխիվ 12-16ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏ ՉՈՒՆԻ
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի ձերբակալությանը, ասաց, որ այս մասին լսել է մամուլից. "Չեմ հասցրել խոսել Հակոբ Հակոբյանի հետ: Բայց ինձ էլ է հետաքրքրում` որպես իմ գործընկերոջ, թե ինչու է նման բան եղել":
"Իրավունքի" հարցին` արդյոք ձերբակալությունը քաղաքական երանգ ունի՞, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. "Հակոբ Հակոբյանը որեւէ քաղաքական գործունեություն չի կատարել, որ կամ իշխանությունը, կամ ընդդիմությունը շահագրգռված լինեին նրա ձերբակալության համար":
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

