"ԴԵ ԹՈՂ ՀԱՄԱԽՄԲՎԵՆ..."
Արխիվ 12-16"ԴԵ ԹՈՂ ՀԱՄԱԽՄԲՎԵՆ..."
ԲՀԿ պատգամավոր ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻՑ "Իրավունքը" հետաքրքրվեց` իր համար, այնուամենայնիվ, զարմանալի չէ, որ ԲՀԿ-ի կայանալիք խորհրդաժողովին ՀԱԿ-ը չի մասնակցում: Չէ՞ որ խորհրդաժողովին քննարկվելու են երկրում առկա կարեւոր խնդիրներ: ԲՀԿ պատգամավորի կարծիքով` քաղաքականության մեջ զարմանալի ոչինչ չկա: "Դե, արդեն կա կոնկրետ դիրքորոշում, ինձ հարցնելն ավելորդ է",- ասաց պատգամավորը:
- Պրն Ախոյան, իսկ միգուցե ՀԱԿ-ի չմասնակցությունը իրենց լիդերի անձնական ամբիացներո՞վ է պայմանավորված:
- Չեմ կարծում: Քաղաքականության մեջ ամբիացներն էլ որոշիչ չեն: Կան քաղաքական շահեր...
- ՀԱԿ-ն ու նրա առաջնորդը, հավանաբար, ամեն կերպ ցանկանում են, որ իր շուրջ համախմբվեն քաղաքացիները:
- Դե թող համախմբվեն:

