ՀԻՄԱ ՀԱԿ-Ը "ԵՌՅԱԿԻ", ԹԵ՞ "ԵՐԿՅԱԿԻ" ՀԵՏ Է
Արխիվ 12-16ՀԻՄԱ ՀԱԿ-Ը "ԵՌՅԱԿԻ", ԹԵ՞ "ԵՐԿՅԱԿԻ" ՀԵՏ Է
Փետրվարի 5-ին տեղի է ունենալու ԲՀԿ առաջնորդի հրավիրած ԲՀԿ-ի խորհրդաժողովը, որին, սակայն, ՀԱԿ-ը չի մասնակցելու: "Ազգային անվտանգություն" կուսակցության ղեկավար, քոչարյանա-ԲՀԿ-ամետ Գառնիկ Իսագուլյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը պարտավոր է մասնակցել խորհրդաժողովին, քանի որ այն աննախադեպ է:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՑ "Իրավունքը" հետաքրքրվեց` ինչպես է արձագանքում այդ հայտարարությանը: "Էդպիսի բան չկա, ո՞վ է ասել",- հարցին հարցով պատասխանեց պրն Ջհանգիրյանը:
Հիշեցրինք` հայտարարության հեղինակը Գառնիկ Իսագուլյանն է: "Գառնիկ Իսագուլյանը հայտարարել է` նրան էլ հարցրեք",- ասաց պատգամավորը:
- Պրն Ջհանգիրյան, ինչո՞ւ ՀԱԿ-ը չի մասնակցում խորհրդաժողովին: Ի վերջո, կարեւոր հարցեր են քննարկվելու:
- ՀԱԿ-ը չմասնակցելու բացատրությունն արդեն տվել է: Ես լրացնելու ոչինչ չունեմ:
- Ամբիացիաների խնդի՞ր կա:
- Ես արդեն ասացի` ՀԱԿ-ը բացատրել է, հայտարարել է:
- Իսկ չմասնակցելով` ՀԱԿ-ը ի՞նչ մեսիջ է հղում հանրությանը, երբ հայտարարում է, որ չի մասնակցում խորհրդաժողովին` ֆորմատի փոփոխությունը պատճառ բերելով:
- Նորմալ բան է հայտարարել Կոնգրեսը...
- Եթե ՀԱԿ-ը չի մասնակցում խորհրդաժողովին, հանրությունը գուցե կարծի, թե "եռյակը" միասնական չէ՞:
- Մենք էլի միասնական ենք "երկյակի", "եռյակի" ֆորմատում եւ շարունակում ու շարունակելու ենք ապագայում մեր համագործակցությունը:

