ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ ՌԱԴԻՈԵԼՈՒՅԹԸ՝ «SPUTNIK- ԱՐՄԵՆԻԱ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆՈՎ
Արխիվ 12-16ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ ՌԱԴԻՈԵԼՈՒՅԹԸ՝ «SPUTNIK-
ԱՐՄԵՆԻԱ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆՈՎ
http://newsarmenia.am/politics/20150203/43159237.html
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի–Արմենիա/.
Ուկրաինայում կիրառվող կրկնակի ստանդարտների քաղաքականությունը կարող է համաշխարհային աղետի հանգեցնել, հայտարարել է ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը` մեկնաբանելով Ուկրաինայի իշխանությունների` «Life News» ռուսական հեռուստաալիքի երկու լրագրողներին երկրի տարածքից վտարելու որոշումը, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ լրագրողներն այնպիսի կարծիք են հայտնել, որը համահունչ չէ Կիևի պաշտոնական կարծիքին։
«Կրկնակի ստանդարտներ են, երբ Կիևի կենտրոնական իշխանությունը Դոնբասում ոչնչացնում է ընդդիմադիրներին` ամեն օր գնդակոծելով քաղաքացիական բնակչությանը։ Ամեն օր զոհեր ենք տեսնում, որոնց թվում երեխաներ են։ Պետք է մեկ ստանդարտ լինի։ Երբ զրկվում ենք մեկ ստանդարտից, մոտենում ենք համաշխարհային աղետի», – ասել է Բաբուխանյանի «Sputnik-Արմենիա» ռադիոյի եթերում։
Նշելով, որ Ուկրաինայի Ռադան այսօր քննարկում էր մամուլի ազատության սահմանափակման մասին որոշումը` պատգամավորն ընդգծել է, որ չի կարելի մի կողմից հայտարարել ժողովրդավարության մասին և կոչ անել բոլորին պաշտպանել մամուլի և խոսքի ազատությունը, իսկ մյուս կողմից սահմանափակել մամուլի ազատությունը, այլ ժողովրդավարական ազատությունները` զրկելով մարդկանց ապրելու իրավունքից։
{youtube}87vou9-XOJ8|100|100{/youtube}

