ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՊԵՐԱՅԻՆ ՄԵՆԵՐԳԻՉԸ ՀԱՂԹԵԼ Է ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՊԵՐԱՅԻՆ ՄԵՆԵՐԳԻՉԸ ՀԱՂԹԵԼ Է ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ ՀՈՎՀԱՆՆԵՍ սարկավագ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ Ռիմսկի-Կորսակովի անվան երիտասարդ օպերային երգիչների 9-րդ միջազգային երաժշտական մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը: Հեղինակավոր երաժշտական մրցույթն տեղի է ունեցել հունվարի 28-31-ը Տիխվինում` ռուս մեծանուն կոմպոզիտոր Ռիմսկի-Կորսակովի հայրենի քաղաքում: Այս տարի մրցույթն առաջին անգամ անցկացվել է երկու ուղղություններով` կամերային եւ օպերային կատարումների գծով: Կամերային բաժնի համարընտրվել էին 15 կատարողներ, օպերայինի համար` 44 մասնակիցներ Ռուսաստանից, Բելառուսից,Ուկրաինայից, Ուզբեկստանից, Վրաստանից, Հայաստանից և Չինաստանից:

