«ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԵՔ`ԵԹԵ ՀՀԿ-Ը ՁԵՌՆՊԱՀ ՔՎԵԱՐԿԻ». ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՆԱԾԱԳԻԾԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ...
Արխիվ 12-16«ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԵՔ`ԵԹԵ ՀՀԿ-Ը ՁԵՌՆՊԱՀ ՔՎԵԱՐԿԻ».
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՆԱԾԱԳԻԾԸ
ՀԵՏԱՁԳՎԵՑ...
ԱԺ հերթական քառօրյա նիստը սկսվեց նախորդ նիստի ընթացքում քննարկված հարցերի քվեարկությամբ: Քվեարկությունից առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մի քանի անգամ պատգամավորներին հորդորեց դուրս չգալ նիստերի դահլիճից: Քվեարկության դրվեց շրջանառության հարկը մինչեւ հուլիսի մեկը հետաձգելու մասին նախագիծը: Քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունեցավ ԲՀԿ Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, ով նշեց, որ ժամանակ ձգելը հարցի լուծում չէ և հայտարարեց, որ ԲՀԿ-ը ձեռնպահ Է քվեարկելու:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ նշեց, որ իրենք ևս ձեռնպահ են քվեարկելու, քանի որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում նոր նախագիծ են ներկայացնելու:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ասաց, որ դաշնակցությունը կողմ է քվեարկելու: ՕԵԿ-ը եւս ձեռնպահ քվեարկեց:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ վարման կարգով ասաց. «Պատկերացնում եք, եթե Հանրապետականն էլ ձեռնպահ քվեարկի. «Մենք առաջարկում ենք, որ օրենքը մինչև հուլիսի 1-ը հետաձգվի և այդ իսկ պատճառով ՀՀԿ-ը կողմ կքվեարկի»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

