ԻՆՉՈՒ ՎՊ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՀԻՆ ՉՆԵՐԿԱՅԱՑԱՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Արխիվ 12-16ԻՆՉՈՒ ՎՊ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՀԻՆ ՉՆԵՐԿԱՅԱՑԱՎ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ԱԺ-ում այսօր Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը ներկայացրեց ՎՊ-ի 2013 թ-ի հաշվետվությունը: «Ինչո՞ւ է ՎՊ հաշվետվությունը ներկայացնում ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը»,- հարցրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ապա հիշեցրեց ՎՊ-ի մասին օրենքը, ըստ որի` ՎՊ-ի նախագահը պետք է անձամբ ներկայացնի հաշվետվությունը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ համամիտ է ըստ էության Նիկոլ Փաշինյանի հետ. «1990-ականներից սկսած` եղել է այս մշակույթը (նկատի ունի, որ ՎՊ-ի նախագահն ու կառույցների ղեկավարները ներկայացնեն հաշվետվությունը-խմբ.): Արել եմ ջանքեր, որպեսզի հենց նախարարները գան խոսեն, ներկայացնեն հաշվետվությունները: Բայց այս դեպքում կարող է յուրաքանչյուրը հարգելի պատճառով բացակայել` սկսած ինձնից: Պարզապես պետք է մեղմ վերաբերվեք: Բայց ինձ եւ ԱԺ-ի համար ընդունելի է ձեր ասածը: Լավ կլիներ, որ Իշխան Զաքարյանը լիներ, բայց ունենք այն, ինչ ունենք»:
ՀԱԿ խմբակցության այլ պատգամավորներ եւս պահանջեցին, որ ՎՊ-ի հաշվետվությունը ներկայացնի Իշխան Զաքարյանը, որին ի պատասխան ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանն էլ տեղեկացրեց, որ Իշխան Զաքարյանը բացակայում է ՀՀ-ից, եւ ինքն իրավասու է հաշվետվությունը ներկայացնել խորհրդարանին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

