ԵՐԿՈՒ ԱՄՅԱ ԵՐԵԽԱՆ Է ԿՐԱԿԵԼ ՔԵՌՈՒ ՎՐԱ, ԹԵ՞...
Արխիվ 12-16ԵՐԿՈՒ ԱՄՅԱ ԵՐԵԽԱՆ Է ԿՐԱԿԵԼ ՔԵՌՈՒ ՎՐԱ, ԹԵ՞...
Նախորդ տարի դեկտեմբերի իննին Գյումրիում արտակարգ դեպք էր տեղի ունեցել: "Գյումրի" բժշկական կենտրոնից ոստկանության Մուշի բաժին ահազանգ էր ստացվել այն մասին, որ ողորկափող որսորդական հրացանից արձակված կրակոցից ձախ ուսագոտու հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Գյումրու բնակիչ 41-ամյա Արթուր Ցիցոյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ սպանության փորձի հատկանիշներով: Քննության ընթացքում տուժածի փեսան ցուցմունք էր տվել այն մասին, որ տուժածի վրա պատահմամբ կրակել է իր 2 տարեկան երեխան: Հրացանն, ըստ Հայաստանի քննչական կոմիտեի, պատկանել է Արթուր Ցիցոյանի փեսային:
Թե ինչ ընթացքում վերոնշյալ գործով նախաքննությունը եւ ինչ հնարավոր վարկածներ են քննվում, փորձեցինք պարզել Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ ՍՈՆԱ ՏՌՈՒԶՅԱՆԻՑ, ով ասաց.
- Որեւէ փորձաքննության արդյունք դեռեւս չի ստացվել, նախաքննությունը շարունակվում է:
- Ըստ հավաստի տեղեկությունների 41-ամյա տղամարդու վրա իրականում կրակել է ոչ թե երկու ամյա երեխան, այլ չափահաս անձնավորություն` ընդ որում պաշտոնատար անձ, այդ վարկածը քննվո՞ւմ է:
- Ես ասեկոսեներ չեմ մեկնաբանում, քննություն է տարվում պարզելու դեպքի բոլոր հանգամանքները, նշանակված է փորձաքննություն, արդյունքների մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

