ՏԱՏԻԿՆԵՐԻ ՈՒ ՊԱՊԻԿՆԵՐԻ ՄԱՐԱԹՈՆՅԱՆ ՎԱԶՔԸ` ՀԱՆՈՒՆ ԱՂԻ ԲԼԻԹԻ
Արխիվ 12-16ՏԱՏԻԿՆԵՐԻ ՈՒ ՊԱՊԻԿՆԵՐԻ ՄԱՐԱԹՈՆՅԱՆ ՎԱԶՔԸ`
ՀԱՆՈՒՆ ԱՂԻ ԲԼԻԹԻ
Այս տարի երիտասարդների սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնը նշվեց հունվարի 31-ին: Սակայն քրիստոնյա երիտասարդների համար տոնը սկսվել էր նախորդող գիշերվանից` աղի բլիթ ուտելու ու երազում ապագա կնոջ կամ ամուսնու ձեռքով ջուր խմելու ակնկալիքով: Բայց ամեն ինչ այսքան զավեշտալի չէր լինի, եթե իրականությունն այսքան ցավալի չլիներ: Կարծես թե, հայերս այդքան էլ չենք ուզում քաղաքակիրթ լինել: Ամեն ինչ սկսվեց ուրբաթ օրվանից, երբ երեկոյան Երեւանի կենտրոնում` Կարապի լճի տարածքում, տեղի ունեցող համերգի ընթացքում հայտնվեց հենց Սուրբ Սարգիսն իր նժույգով: Իրականում նրա նպատակը երիտասարդներին օրհնված աղի բլիթներ բաժանելն էր, բայց նպատակը մասամբ իրականցվեց, քանի որ երիտասարդների փոխարեն`
նժույգի հետեւից վազքի մարաթոն էր սկսվել, բայց մի շտապեք եզրակացություններ անել, մարաթոնի մասնակցիները ոչ թե երիտասարդներն էին, այլ ո՛չ ավել, ո՛չ պակաս տատիկիներն ու պապիկները, որոնք մի պահ մոռացել էին, որ վաղուց երիտասարդ չեն ու տանը հաճախ են կրկնում, որ մեծացել են ու չեն կարողանում արագ քայլել... Ինչեւէ, միգուցե վերոնշյալ տատիկներն ու պապիկները հոգեպես այնքան երիտասարդ են ու առույգ, որ որոշել են կյանքի մայրամուտին ընդառաջ` մի նոր կողակից գտնել կամ էլ, իրոք, նժույգով երիտասարդին դրել էին Սուրբ Սարգսի տեղը: Ի դեպ, նույնիսկ եղան տատիկներ, ովքեր ստորագրություն վերցրին անձամբ "Սրբից":Բայց սարսափելի տեսարանը հաջորդ առավոտյան էր` Սուրբ Սարգիս անունը կրող եկեղեցիներում, ուր կարծես տեղի էր ունենում "Ամբոխները խելագարված" պոեմից մի դրվագ, այստեղ էլ գլխավոր հերոսները կրկին ոչ թե օրվան համահունչ երիտասարդներն էին, քանի որ այդ օրը համարվում է երիտասարդների օրհնության օր, այլ կրկին պապիկներն ու տատիկները: Զավեշտալին էլ այն էր, որ ամբոխից, հրմշտոցից ու ամեն կերպ առաջինը եկեղեցու ներսում հայտնվելու ցանկությունից խանդավառված ալեհեր "երիտասարդները" մի բան էլ մուննաթ էին գալիս երիտասարդների վրա, թե` չեք տեսնում, որ տարեց մարդ ենք, ճանապարհ տվեք: Այդ պահին, երբ երիտասարդներից մեկը փորձեց նրանց հիշեցնել օրվա խորհուրդն ու հետաքրքրվեց. "Յա՜, էս դո՞ւք էլ եք երազ տեսել, ձեզ է՞լ են երազում ջուր տվել", մի տատիկ ոտքից գլուխ չափեց երիտասարդին ու հայացքով գրողի ծոցն ուղարկելով նրան` ասաց. "Տղա ջան, չափդ ճանաչի ու ճանապարհ տուր անցնեմ, դու ջահել ես` ուրիշ օր էլ կգաս մոմ վառելու": Այո, հենց այստեղ է, որ ռուս մեծ ժողովուրդը կասեր. "րՑՈՐՏրՑՖ վպ ՐՈՊՏրՑՖ":
Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

