«ՏԱՓԱԿ, ԱՆԴԵՄ ՈՒ ԱՆՍԵՌ ԿԵՐՊԱՐՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՍԻՐԵԼԻ»

Արխիվ 12-16

«ՏԱՓԱԿ, ԱՆԴԵՄ ՈՒ ԱՆՍԵՌ ԿԵՐՊԱՐՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՍԻՐԵԼԻ»



Ժամանակակից տեխնոլոգիաներին ծանոթ, կարելի է ասել` «վարպետ» փոքրիկներին այսօր դժվար է զարմացնել, կամ էլ մոտ 1 ժամ պահել դահլիճում, լավագույն դեպքում`  հեռուստաէկրանների առջեւ: Նախկին մուլտֆիլմերը նրանց համար հին են, իսկ ժամանակակիցներն էլ անդեմ ու անսեռ երեւույթներ, որոնք ուսուցանող ոչինչ չունեն իրենց մեջ, բայց արի ու տես, որ սիրելի են դարձել նրանց համար:

 

Բայց կոմպոզիտոր ՎԱՀԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ, կարծես թե, երաժշտության եւ սցենարային նորամուծությունների շնորհիվ հաջողվել է «3 խոզուկների նոր արկածները» հեքիաթ-մյուզիքլում դահլիճում գրեթե մեկ ժամ պահել փոքրիկներին` ոչ թե ստիպողաբար, այլ կամովի, ինչպես նա է ասում` 0-103 տարեկան փոքրիկներին:

«ՈՉ ԹԵ ՄՆԱՆՔ «ՏԱՓԱԿ ԳՈՒՊԿԱ» ԿԱՄ ԱՆԻՄԱՍՏ ԿԵՐՊԱՐՆԵՐԻ ՀՈՒՅՍԻՆ»

Ըստ հեղինակի. «Միտում ունեինք, որ գայլն ընկալվի որպես բարի կերպար, դա ստացանք, նույնիսկ  հանդիսատես-փոքրիկները պաշտպանելու փոխարեն` մեղադրում էին խոզուկներին` պաշտպանելով գայլին: Ներկայացման մեջ հարց ենք բարձրացնում, թե այդ ինչո՞ւ գայլը դարձավ չար»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց Վ. Հայրապետյանը, ապա անհանգստացավ. «Չգիտես ինչու, այդ տափակ, անդեմ ու անսեռ կերպարներն այսօր մանուկների համար դարձել են սիրելի, քան այն իսկական կերպարները, որոնք մեր սերնդի համար են եղել սիրելի: Ուզում եմ, որ «3 խոզուկներով» լինի բարի եւ նորմալ կերպարների վերադարձը, այլ ոչ թե մնանք ինչ-որ «տափակ գուպկա» կամ չգիտեմ ինչ անիմաստ կերպարների հույսին, որոնք ո՛չ պատմություն ունեն, ո՛չ սեռ, ո՛չ դեմք, եւ ո՛չ էլ երբեւէ կունենան: Այդ կերպարներին ես միշտ համեմատել եմ մի շիշ վատ լիմոնադի հետ, խմեցիր, «գխտացիր» ու մոռացար... Բայց այդ լիմոնադից հետո անպայման ջուր պիտի խմես, որ այդ արհեստական նյութերը` քիմիան, հանի քո օրգանիզմից: Դժբախտաբար, այսօրվա մեր հեռուստատեսությունը ողողված է նման բաներով: Այնուամենայնիվ, այս արժեհամակարգի փոփոխությունը նրա համար է, որ իսկական արժեքների վերադարձի դեպքում հասկանան, որ իրոք դա լավն էր: Այսինքն` մինչեւ չգա վերջինը, չի հիշվի առաջինը: Կուզենամ, որ այդ փոփոխությունը գուցե ժամանակակից տարրերով, բայց ավելի արագ լինի, որովհետեւ Կիպլինգից լավ` «Մաուգլի» գրող հաստատ չի լինի, Շ. Պերոյից լավ` «Կարմիր գլխարկ" գրող չի լինի: Սրանք այն կերպարներն են, որոնց վրա մեծացել է ոչ թե մեկ կամ երկու սերունդ, այլ այն հավերժ է»:

«ԳԱՅԼՆ ՈՒԶՈՒՄ Է «ԱՍՏՂ» ԴԱՌՆԱԼ` ԱՌԱՆՑ
ՀԱՍԿԱՆԱԼՈՒ, ՈՐ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ Է «ԱՍՏՂ» Է»


Խոսելով «3 խոզուկների նոր արկածները» մյուզիքլից` հավաստիացրեց, որ խոզուկներն անտառի սիրված ու ճանաչված «աստղերն» են` երգիչները, որոնց վրա աչք է դնում գայլը եւ ընդամենը ուզում է ինքն էլ աստղ դառնալ: Չի ուզում ոչ ոքի ուտել` ո՛չ Կարմիր գլխարկին, ո՛չ 3 խոզուկներին, ո՛չ էլ նույնիսկ Կարմիր գլխարկի տատիկին. «Գայլն իրականում գայլ է, բայց զուգահեռ եմ անցկացրել` գայլը այսօրվա ժամանակից մարդն է, որն իրեն կորցրել է այս արժեհամակարգի կտրուկ փոփոխության մեջ: Գայլն  ուզում է «աստղ» դառնալ` առանց հասկանալու, որ հարյուր տարի է «աստղ» է, որովհետեւ առանց իրեն, ոչ մի հեքիաթ չի ստեղծվել: Ուղղակի, նորելուկ «աստղեր» են դուրս եկել, եւ ուզում է ընկնել ժամանակի մեջ, մոռանալով, որ ինքը պարզապես գայլ է ու պետք է գայլություն անի»:
Մյուզիքլի երաժշտությունը գրելիս` կոմպոզիտորը հաշվի է առել, որ այն լինի ե՛ւ ուսուցանող, ե՛ւ ժամանակակից: Ըստ նրա` ներկայացման ընթացքում հանդիսատեսի ոգեւորությունն այնքան է շատանում, որ նույնիսկ երեխաների փոխարեն ծնողները, տատիկներն ու պապիկները մասնակից են դառնում ու դահլիճից բղավում. «Ա՛յ մարդ, դե մի «աստղ» էլ էդ գայլին տվեք, էլի...»:



ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում