ԱՊՊԱ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ ՆԱԵՎ ԶԵՂՉԱՅԻՆ ՏՐՅՈՒԿՆԵՐԻ ԵՆ ԴԻՄՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՊՊԱ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ ՆԱԵՎ
ԶԵՂՉԱՅԻՆ ՏՐՅՈՒԿՆԵՐԻ ԵՆ ԴԻՄՈՒՄ


Հայտնի է, որ ԱՊՊԱ պայմանագրերի սակագները թանկացել են: Իսկ թե ինչով է դա պայմանավորված, ապա այս եւ այլ հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով դիմեցինք "Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի" լրատվական ծառայություն:
-Խնդրում ենք մանրամասնել, թե ինչո՞վ է պայմանավորված ավտոմեքենաների ապահովագրությունների պայմանագրերի գների թանկացումը, որքա՞ն են կազմում նոր սակագները:
- Նոր սակագներ գոյություն չունեն. դրանք անփոփոխ են` սկսած 2010 թվականից: Դեռեւս 2010 թվականին Բյուրոն սահմանել է հիմնական ապահովագրավճարի նվազագույն եւ առավելագույն սահմանաչափեր, որոնք կազմում են համապատասխանաբար 31,848 եւ 33,122 ՀՀ դրամ: Հարկ է նշել, որ ապահովագրական ընկերություններն իրավունք ունեն ընտրել այս սահմանաչափերում ընկած ցանկացած մեծություն:
- Եթե վարորդը ողջ տարվա ընթացքում որեւէ պատահարի մեջ չի հայտնվել, ի՞նչ առավելություններ ունի տվյալ անձնավորությունը` նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում:
- Եթե նախորդ անգամ բոնուս-մալուս դաս ստանալու օրվանից մինչեւ նոր պայմանագրի կնքման կամ նոր պայմանագրում որպես լիազորված տիրապետող ավելացման օրվան նախորդող օրը վարորդը ունի նվազագույնը 345 պայմանագրային օր, ապա նրա ԲՄ դասը կիջնի 1 դասով, այսինքն` կկիրառվի բոնուս:
- Բացի բոնուս-մալուսի տված զեղչերիցª ԱՊՊԱ գործակալությունները տարաբնույթ զեղչեր էլ են խոստանում: Սակայն օրերս ականատես դարձանք մեկ դեպքի, երբ ԱՊՊԱ գործակալները բոնուս-մալուսի զեղչը փորձում էին սեփական 10 տոկոսանոց զեղչ ներկայացնել: Մինչդեռ նման խաբեության արդյունքում վարորդը կարող է զրկվել այլ գործակալների մոտ բացի բոնուս-մալուսից, գործակալության իրական զեղչից եւս օգտվելու հնարավորությունից: Ինչո՞վ կբացատրեք վերոնշյալը:
- Ցանկացած զեղչի կիրառում, որը կապված չէ բոնուս-մալուս համակարգի հետ, անօրինական է: Ապահովագրական ընկերությունները կամ նրանց գործակալները իրավունք չունեն կիրառել զեղչեր, որոնց հիմքում դրված չեն բոնուս-մալուս համակարգի զեղչ ստանալու պայմանները: Բյուրոն հայտնում է իր պատրաստակամությունը` Ձեզ կամ ցանկացած սպառողին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն բոլոր այն դեպքերում, երբ վերոնշյալ կամ ԱՊՊԱ համակարգի ցանկացած այլ հարցի հետ կապված` խախտվել են Ձեր իրավունքները:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում