ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄԸ ԻՆՉ ՆՈՐ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐ Է ՏՎԵԼ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄԸ ԻՆՉ ՆՈՐ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐ Է ՏՎԵԼ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻՆ


Չնայած հունվարի 2-ից Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիիրավ անդամ` Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ միասին, սակայն գործարարները գործնականում չեն պատկերացնում, թե տեխնիկապես ինչպես են աշխատելու այս նոր իրավիճակում: Մասնավորապեսª ինչ հստակ իրավունքներ կամ պարտականություններ ունեն եվրասիական տարածաշրջանում գործունեություն ծավալելիս, դեպի Հայաստան ներկրում-արտահանում իրականացնելիս ինչ նոր մաքսային իրավիճակի հետ գործ ունեն եւ այլն: Այս հարցերի շուրջ փորձեցինք որոշ մանրամասներ պարզել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության զարգացման վարչության պետ ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻՑ.


-Նախ հիշեցնենք, որ ԵՏՄ-ին անդամակցելուց առաջ ստեղծվել էին տարբեր աշխատանքային խմբեր, եւ դրանք բոլորն իրենց մասով աշխատանքներ են իրականացրել: Կոնկրետ մեր խումբը զբաղվել է ոչ դրույքաչափային կարգավորումների եւ արդյունաբերական համագործակցությունների հետ կապված հարցերով: Այսինքնª ինչ կարգի համագործակցություն է իրականացվելու ԵՏՄ անդամ երկրների արդյունաբերական ընկերությունների միջեւ, ինչ հնարավորություններ են ընձեռվելու, որպեսզի զարգացվեն կոոպերացիոն կապերը, շփումները, որովհետեւ կան տարբեր ճյուղային հարթակներ, որտեղ անդամ երկրների արդյունաբերական ընկերությունները կարող են շփվել միմյանց հետ: Ինչ վերաբերում է ոչ տարիֆային կարգավորումներին, ապա դրա կարգավորման դաշտում երրորդ երկրների հետ արտաքին առեւտրի հետ կապված հարաբերությունների որոշակի կարգավորումն է: Որոշ ապրանքային խմբերի համար սահմանվում են լիցենզիաներ, թույլտվություններ` արտահանելու, ներմուծելու համար, եւ հակառակը: Այս երկրորդ բաղադրիչի մասով նշեմª ԵՏՄ անդամ երկրների միջեւ այդ ոչ տարիֆային կարգավորումները չեն գործելու, այսինքնª ԵՏՄ անդամ երկրներ մենք լիցենզավորվող ապրանք արտահանելու համար առանձին լիցենզիաներ չենք տալու:
- Պարոն Եգանյան, փորձենք ավելի պրակտիկ եւ մատչելի գնահատել վիճակը: Օրինակª եթե ֆիզիկական անձը փորձի ՌԴ-ից որոշակի քանակությամբ ապրանք ներկրել, ասենք` Վրաստանի սահմանին ի՞նչ խնդիրների հետ կարող է բախվել:
- Ֆիզիկական անձի համար մեր հարկային եւ մաքսային օրենսդրությամբ փոփոխություններ են արվել, եւ կա հստակ նախատեսված չափաքանակ, այսինքնª միայն ապրանքների որոշակի խմբաքանակ կարող է ներմուծել: Իսկ ինչ վերաբերում է իրավաբանական անձանց, ապա իրավաբանական անձը եթե ենթադրենք` ՌԴ-ից կամ մեկ այլ ԵՏՄ անդամ երկրներից ապրանք է ներմուծում, երբ ՌԴ-ի սահմանից պետք է անցնի Վրաստան, ձեւակերպում է միայն տրանզիտը: Դրա համաձայն էլª ապրանքը գալիս է Հայաստան եւ Հայաստանում էլ մաքսային որեւէ ձեւակերպում չի լինում:  
- Ըստ ձեր կանխատեսումների` ԵՏՄ-ին անդամակցելուց հետոª Հայաստանում ո՞ր հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները կարող են փոխվել:
- Բոլոր ցուցանիշներն էլ կարող են փոխվել, կախված է նրանից, թե երկիրը ինչպիսի տնտեսական  քաղաքականություն կիրականացնի եւ առկա հնարավորություններից գործնականում ինչ կարող է քաղել: Եթե մենք ավելի ագրեսիվ քաղաքականություն վարենք, այսինքն կարողանանք օգտվել այն բոլոր հնարավորություններից, որոնք տրամադրում է ԵՏՄ անդամակցությունը, բնականաբար, մեր ցուցանիշները կարող են էլ ավելի բարելավվել: Ամեն դեպքում, ինչպես արդեն նշեցի, արդյունաբերական ընկերությունների կոոպերացիոն կապերի զարգացումը կարող է խթան հանդիսանալ արդյունաբերության ցուցանիշների համար:
- Եվ, վերջում, որպես արդյունաբերության ոլորտի պատասխանատու, որո՞նք եք համարում այսօր ՀՀ արդյունաբերության ոլորտի հիմնական խնդիրները:
- Արդյունաբերության ոլորտում վիճակագրական տվյալների համաձայն` շուրջ 2.9 տոկոս աճ է գրանցվել: Իհարկեª աճի այդ տեմպը մի քիչ ցածր եմ համարում, կարելի էր աշխատանքներն այնպես իրականացնել, որպեսզի ավելի բարելավվեր այդ ցուցանիշը: Չնայածª դա միանշանակ պայմանավորված է ոչ միայն մեր ներքին գործառույթներով, այլեւ արտաքին շատ այլ ազդակներով: Քանի որ այսօր արդյունաբերության հիմնական աճի գրավականը պետք է լինի արտահանումը, եւ պատահական չէ, որ այսօր կառավարությունը արտահանմանն ուղղված ռազմավարություն է իրականացնում: Այնպես որ, իհարկե, որոշակի խնդիրներ կան, եւ պետք է այդ խնդիրների համար համատեղ ջանքերով լուծումներ գտնելª մասնավոր հատվածի հետ համագործակցելով: Նաեւ պետք է փորձել գտնել արդյունաբերական ընկերությունների համար արտահանման այլ ուղղություններ` այսինքն դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները, արտահանման տեսականին: Կարծում եմª այս համակարգային խնդիրների լուծումները կբերեն էլ ավելի լավ ցուցանիշներ գրանցելուն: Խնդիրներ կան, եղել եւ լինելու են, որովհետեւ տնտեսությունը դա դինամիկ, զարգացող օրգանիզմ է, եւ ցանկացած փուլում միշտ կարելի է տվյալ ժամանակահատվածին համապատասխան որոշակի խնդիրներ ի հայտ բերել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում