ԻՇԽԱՆՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐՆ ՈՒ ԳՐԱՆՏՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԻՇԽԱՆՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐՆ ՈՒ ԳՐԱՆՏՆԵՐԸ


Մինչ "Հելսինկյան կոմիտե" հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը սարսափահար փորձում է պայքարել գրանտակեր ՀԿ-ների ֆինանսական թափանցիկության դեմ, թաքցնելու համար, թե ով որտեղից է գրանտներ ուտում եւ ինչ պատվերներ կատարում, իր եղբայրը` Վահան Իշխանյանը, մրցանակներ է ստանում, այսպես կոչված, "Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում խթանելու" համար:
Որպեսզի պարզ լինի, թե ինչ է թաքնված այդ գեղեցիկ անվանակարգի ետեւում, ասենք, որ դա, ըստ էության, պայքար է Հայ առաքելական եկեղեցու դեմ: Արեւմուտքն ամեն ինչ անում է, որպեսզի պառակտի մեր ժողովրդին, բաժանի մեզ` բազմաթիվ առումներով, եւ առաջին հերթին` կրոնական: Այն, որ դարերով Հայ առաքելական եկեղեցին եղել է հայերի միասնությունն ապահովող ինստիտուտը, դա Արեւմուտքի համար սարսափեցնող նշանակություն ունի: Եվ ահա խթանելով տարբեր աղանդների գործունեությունը, Հայաստանում խնդիր է դրվում պառակտել մեր ժողովրդին: Իսկ խթանում են այդ պառակտումը տարբեր տեսակի գրչակների եւ գրանտակերների միջոցով: Այսպես, Վահան Իշխանյանին ՀՀ-ում Անգլիայի եւ Լիտվայի դեսպանները հանձնեցին մրցանակ` Եհովայի վկաներին գովերգելու համար:
Ի դեպ, Վահան Իշխանյանի հետ մեկտեղ, մրցանակ է ստացել ոմն Ռոզա Հովհաննիսյան` "Դպրոցից պետք է հանել "Հայ եկեղեցու պատմություն" առարկան, իսկ բանակից` քահանաներին. բանակում հավատաքննություն է իրականացվում" հոդվածի համար: Ահա այսպիսի շրջապատ ունեն Իշխանյան եղբայրները:
Նշենք, որ արեւմտյան դեսպանների խրախուսմամբ հանձնված մրցանակները, ըստ էության, խրախուսում են անհանդուրժողականությունը` կոնկրետ Հայ առաքելական եկեղեցու դեմ: Ըստ էության, այդ հոդվածներով կոչ է արվում հետապնդումներ սկսել Հայ առաքելական եկեղեցու եւ իր սպասավորների դեմ: Դա ոչ այլ ինչ է, քան կրոնական խտրականություն, սակայն փոքրամասնությունների կողմից մեծամասնության նկատմամբ: Ըստ էության, արեւմտյան դեսպանները խրախուսում են այդ կրոնական անհանդուրժողականությունը "կրոնական հանդուրժողականություն" ցուցանակի տակ: Ավելին, նման մրցանակներով խրախուսվում են Սահմանադրության դեմ ուղղված գործողությունները: Չէ որ Հայաստանի Սահմանադրությամբ ճանաչվում է "Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում": Եվրոպական դեսպանների ակտիվ մասնակցությունը նմանօրինակ հակահայկական միջոցառումներին կարելի է դիտել նաեւ որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին, որովհետեւ իրենց ի՞նչ գործն է, թե մեր դպրոցներում ինչ առարկաներ են դասավանդվում, կամ մեր բանակում ովքեր են ծառայություն իրականացնում, որ մի բան էլ խրախուսում են նմանաբովանդակ հոդվածները:
Դե ինչ, պարոնայք Իշխանյաններ, շարունակեք ստանալ ձեր գրանտների եւ մրցանակների արծաթները` այս կամ այն եվրոպական դեսպանների կամ ամերիկյան կազմակերպւթյունների ձեռքերից, միայն թե, "կրոնական հանդուրժողականություն" քարոզելուց երբեմն հիշեք, որ վերեւն Աստված կա:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ.
"Կրոնական հանդուրժողականության խթանումը Հայաստանում" ծրագիրը իրականացվում է Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից` ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանատան աջակցությամբ:
Եվրասիա հիմնադրամը` որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն, 1990-ականների սկզբին հիմնադրվել է Վաշինգտոնում: 1992 թվականից սկսել է գրանտների եւ վարկերի բաշխումը Հայաստանում: 1994 թվականից Հայաստանում հիմնել է իր գրասենյակը: Գրանտները հիմնականում տրվում են մամուլին եւ ՀԿ-ներին` հոդվածում ներկայացվածի նպատակներով:
Եվրասիա հիմնադրամի խորհրդատվական կոմիտեի անդամ նշանակվել է Ջեյմս Ա. Բեյքերը` նախկինում ԱՄՆ պետքարտուղար: Եվրասիա հիմնադրամը պաշտոնապես աջակցում է ԱՄՆ Պետդեպարտամենտին:
2000-ին Եվրասիա հիմնադրամն Ադրբեջանում արժանացավ Յուսուս Մամեդալիեւի մրցանակին` կրթության եւ մշակույթի զարգացման հարցում մեծ ներդրում ունենալու համար:
2002-ին Եվրասիա հիմնադրամը 50 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել մասնավոր սեկտորին:
Հայաստանում Եվրասիա համագործակցության հիմնադրամի ստեղծման գործում հիմնադիր գործընկեր է հանդիսանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը: Եվրասիա հիմնադրամին` որպես Եվրասիա հիմնադրամի ցանցի անդամ, վերապահվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից Եվրասիա համագործակցություն հիմնադրամին տրամադրված ֆինանսների վերահսկման աշխատանքները:
Բացի ԱՄՆ-ից, Եվրասիա համագործակցության հիմնադրամի ֆինանսավորողների շարքում են Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի եւ այլ պետությունների պետական եւ ոչ պետական կազմակերպությունները:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում