"ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ՈՐԵՎԷ ԱԿՑԻԱ"

Արխիվ 12-16

"ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ՈՐԵՎԷ ԱԿՑԻԱ"


ՀՀ ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ մոտ երեկ տեղի ունեցավ փակ քննարկում` ՀՀ վարչապետի, ինչպես նաեւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման ընթացքում նախ խոսվել է "Շրջանառության հարկի" օրենքի փոփոխության մասին, ապա անդրադարձ կատարվել "Հիմնադիր խորհրդարան" կոչված քաղաքացիական նախաձեռնության "գաստրոլներին" Արցախում, ինչի արդյունքում վերոնշյալ ցուցարարները ստիպված են եղել "քոռ ու փոշման" վերադառնալ Հայաստան` հայտարարելով, թե իրենց դիմավորել են ոստիկանական մահակներով: Փակ քննարկումից հետո որոշ պարզաբանումներ հաջողվեց ստանալ հենց ԱԺ նախագահից:

"ԱՅԴ ԱՄԲՈՂՋ
ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՈՐԵՎԷ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՉՏԵՍԱՆՔ"


-Պարոն Սահակյան, բավական աղմկահարույց դարձած "Շրջանառության հարկի մասին" օրենքի փոփոխության կասեցման վերաբերյալ ի՞նչ կոնսենսուի եկաք ՀՀ կառավարության հետ:
- Իհարկե, միտումն այն է, որ, իրոք, փոփոխություններ պիտի անենք: Նաեւ իմ հարցադրումը հետեւյալն էր, որ մեկ անգամ կասեցրինք, բայց այդ ամբողջ ժամանակաշրջանում որեւէ դրսեւորում ընդդիմության կողմից չտեսանք, որ լսումներ կազմակերպեին կամ նորից քննարկեին հարցը: Ի վերջո, չի կարելի յուրաքանչյուր պայքարի թեմա հանդիսացող նյութի շուրջ 10 օր պայքարել, հետո նահանջել: Եվ հետո տեսնել, որ ժողովուրդ է հավաքվել նոր պահանջներ ներկայացնել: Հորդորեցի, որ պիտի կարողանաք պայքարել մինչեւ վերջ, մանավանդ, որ ընդդիմության դերակատարումը մի այլ դաշտում է, իսկ իշխանությունների վերաբերմունքը` մի այլ: Այսինքն` այն, ինչը խոսվում է, իշխանությունները պարտավոր են եւ պատասխանատու են դրա համար եւ պիտի գնան ժողովրդի պահանջի հետեւից: Ինչպես նաեւ հորդորեցի, որ արտահերթը անարդյունավետ գործընթաց է, եւ դրա համար հրավիրեցի նաեւ պարոն վարչապետին: Որոշակի զրույցներից հետո, կարծես թե, հավատի մոտեցումներ ձեւավորվեցին, որ, իրոք, շահագրգիռ ենք այս հարցում:
- Արդյո՞ք կարող են ստեղծված կրքերը հանդարտվել` մինչեւ հուլիսի 1-ը` վերոնշյալ օրենքի կասեցմամբ:
- Եթե օրենքի կասեցումն անում ենք մինչեւ հուլիսի 1-ը, դա չի նշանակում, որ հենց հուլիսի 1-ին պիտի անդրադառնանք դրան: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում կամ մինչեւ հաջորդ քառօրյա որոշակի քննարկումներ տեղի կունենան, որովհետեւ բացի ընդդիմության առաջարկություններից, որն արդեն շրջանառության մեջ է նախագծի տեսքով, կան նաեւ նրանք, ովքեր շահագրգիռ են եւ այդ օրենքի տրամաբանությամբ պիտի հայտնեն իրենց առաջարկությունները ու քննարկվեն դրանք: Այդ իմաստով կասեցրել ենք եւ փորձելու ենք շատ սեղմ ժամկետում ընդունել մի որոշում, որն արդարացի կլինի ե՛ւ բողոքողների, ե՛ւ ընդդիմության համար:

"ԿԱՏԱՐՎԱԾԸ ՉԵՄ ԿԱՐՈՂ
ԴԱՏԱՊԱՐՏԵԼ"


-Ի դեպ, հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ Բերձորում տեղի ունեցած միջադեպը: Այս ուղղությամբ ի՞նչ քայլեր է կատարելու  խորհրդարանը:
- Ընդդիմությունը պահանջում էր, որ Ազգային ժողովը ժամանակավոր հանձնաժողով ստեղծի եւ Արցախում քննարկեն այդ հարցը` չմտածելով, որ մենք ընդունել ենք, որ Արցախն առանձին պետություն է, հետեւաբար, ես դա ճիշտ չեմ համարում: Պայմանավորվել ենք հետեւյալը. միջխորհրդարանական հանձնաժողով ունենք, եւ այդ կառույցի շրջանակներում առաջարկել եմ ձեւավորել խումբ, որը կմեկնի Արցախ: Այդ մասին զեկուցել եմ ե՛ւ ԼՂՀ նախագահին, ե՛ւ ԼՂՀ ԱԺ նախագահին: Այնպես որ, մեր պատգամավորներն այնտեղ ընդունելություն կունենան եւ բոլոր մանրամասներով հնարավոր կլինի նաեւ ստանալ այն տեղեկատվությունը, որի պակասը կա այս պահին:
- Իսկ Դուք ինչպե՞ս կգնահատեք տեղի ունեցածը:
- Կատարվածը չեմ կարող դատապարտել, որովհետեւ տեղում չեմ եղել: Պիտի ընդունեք, որ Արցախն իշխանական կառույցներ ունի, ունի նախագահ: Այնպես որ, Ազգային ժողովից հանձնախումբ կգնա Արցախ, եւ բոլոր այն խնդիրները, որոնք կապված կլինեն Արցախի կառույցների հետ, ընդ որում նաեւ հետաքննող մարմինների, դատախազության, լրիվ կիրազեկվեն նաեւ մեր պատգամավորները:

"ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ԿԼԻՆԻ ՆԱԵՎ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ"


-Որքանո՞վ է Ձեզ համար ընդունելի, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ստեղծվել է "100-ամյակն առանց ռեժիմի" նախաձեռնություն, որոնք էլ հենց հայտնվեցին Բերձորի միջադեպի կիզակետում:
- Նախ չեմ ընդունում պատերազմական գոտում որեւէ ակցիա եւ երկրորդ` չեմ ընդունում, իհարկե, որ որեւէ նման քաղաքական ակցիա կապվի ապրիլի 24-ի հետ: Մեր պատգամավորներից մեկը անբարոյականություն համարեց դա, ես ավելին կասեի... Բայց եթե այդտեղ օրենքների խախտում են եղել, ինչ-որ մարդիկ խոշտանգվել են կամ ինչ-որ ձեւով նրանց իրավունքները ոտնահարվել են, ապա կարծում եմ, որ պիտի լիարժեք տեղեկություն ստանանք այդ մասին եւ ամբողջական իրավիճակի գնահատակը կլինի նաեւ Ազգային ժողովի կողմից: Ինձ համար անթույլատրելի է, որ Արցախում` որպես պատերազմող երկիր, որեւէ քաղաքական ակցիա կատարվի, դա աշխարհում ընդունված կարգ է, առավել եւս մեզ համար: Իսկ եթե այնտեղ հանցածին արարքներ են տեղի ունեցել, դա պիտի քննարկվի մինչեւ վերջ:
- Տեղյա՞կ եք` որեւէ քրեական գործ հարուցվել է տեղի ունեցածի հետ կապված:
- Խնդիրը ԼՂՀ դատախազության շրջանակներում է եւ քննարկման փուլում է, դրա համար էլ ես առաջարկեցի ու որոշակի հավանություն նաեւ ընդդիմադիրների կողմից ստացա, որպեսզի մեր պագամավորները գնան տեղում պարզեն եւ ավելի անմիջական տեղեկատվություն ունենանք եղելության վերաբերյալ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում