ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Բերձորում տեղի ունեցած տհաճ եւ ամոթալի միջադեպի առնչությամբ լրատվական դաշտը լցվեց այնպիսի սրիկայություններով, որ ուղղակի ապշում ես, թե ուր կարող է հասնել մարդկային ստորությունը: Այսպես, ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ զուգակցելով Բերձորի միջադեպի եւ Հայոց ցեղասպանության կադրերը, ցինիկաբար գրել է. "Բերձորը դարձավ Տեր-Զոր": Ոչ պակաս ապշեցուցիչ է եւ զարմանալի հետեւյալ շահարկումը. "Եթե Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին, ԱՍԱԼԱ վետերան Ալեք Ենիգոմշյանին, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանին` նրանց շնորհիվ ոչ թե թուրքերեն կամ ռուսերեն, այլ հայերեն խոսացող ու Հայաստանում ապրող ոստիկանները ծեծում են Զաբուխում ու չեն թողնում ներս մտնել նրանց արյունով ազատագրված Արցախ, ուրեմն Բերդձորը` Լաչին է, Ստեփանակերտը` Խանքենդի, Երեւանն էլ` Սումգայիթ":

Այո, այդ տողերի հեղինակի ազգանունը "յան"-ով է, բայց, գրողը տանի, այսքանից հետո սպանեք էլ, չեմ հավատա, որ նրա երակներում հայի արյուն է հոսում...
Խառնակիչ քարոզիչները հասցրել են ամենավերջին խոսքերով "ծախված" եւ "ռեժիմի կամակատար" պիտակել կենդանի լեգենդ ազատամարտիկ ՇԱՀԵ ԱՃԵՄՅԱՆԻՆ, քանզի նա շատ մեղմորեն իր անհամաձայնությունն է հայտնել ավտոերթի մասնակից ազատամարտիկների հետ: Վայ-ընդդիմադիրներին էլ ավելի է կատաղեցրել համեստ կյանքով ապրող այդ հերոսի հետեւյալ խոսքը. "Որոշ մարդիկ մտածում են, որ եթե Հայաստանի նախագահն իրենց նախընտրածը լինի, ապա հաջորդ օրը կարգ ու կանոն կլինի, եւ Հայաստանն անմիջապես դրախտի կվերածվի. հանկարծ վարորդները օրենքով կվարեն, հայը հային չի խաբի, չի "գցի", չի սպանի, հարեւանը հարեւանին չի նախանձի, ոստիկանին ու դատավորին կաշառք տվող ու վերցնող չի լինի, խանութներում եւ ամենուր ժողովուրդը հերթի կկանգնի, գժերը կխելոքանան, հանցագործները կսրբանան, բժշկությունը ձրի կլինի, հայը հային ժպիտով կբարեւի ու հարգանքով կլսի, ազգովի առավոտ կանուխ աշխատանքի պիտի գնանք, հոգնած օրվա վերջ տուն վերադառնանք եւ մեր վարձատրությամբ օտարների աչքը հանենք, թոշակառուն այնքան փող պիտի ստանա, որ տարին 1-2 անգամ արտասահմաններում ման գա... Մի խոսքով, հեղաշրջվելու ենք, նոր մարդ, նոր հայ ենք լինելու եւ նորից ոսկե դար ապրենք: Դե հիմա ասեմ. եթե երկնքից Գաբրիել հրեշտակն էլ մեզ ղեկավարի, լավ չենք ապրելու մինչեւ ամեն մի հայ մարդ իր հոգին, միտքը եւ վերաբերմունքն ու նվիրվածությունը չփոխի, վերածնված Հայաստանի վերանորոգված հայ մարդ դառնա": Լավ, եթե այդքան ձեզ պատռում եք, որ Սէֆիլյանին թթու խոսք ասել չի կարելի, ապա ինչո՞ւ եք հարձակվել ԱՄՆ-ում ապահով կյանքը թողած, ռազմաճակատում սխրանքներ գործած Աճեմյանին: Եվ, օրինակ, ինչո՞ւ եք շարունակաբար դաժան քննադատության ենթարկում գեներալներ Մանվելին ու Սեյրանին, ի՞նչ է, Սէֆիլյանից պակա՞ս են ներդրում ունեցել ռազմաճակատում:
Ինչեւէ, գաղջ մթնոլորտից դուրս գալու համար այժմ անդրադառնանք, թեեւ զարմանալի, բայց հաճելի իրադարձությանը: Սահմանում "Կենտրոն" հեռուստաընկերության տեսախցիկը ֆիքսել է տեսարան, թե ինչպես է ասկյարը հեռադիտակով ցցված խրամատից դուրս եւ ակնհայտորեն երեւում է, որ այդ սարքից օգտվել չգիտի: Դրա վերաբերյալ ուշագրավ դիտարկում է ներկայացրել քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ. "Օրվա կադրն է: Ադրբեջանցի զինծառայողը մեր դիրքերն է ուսումնասիրում: Ընդ որում, կողքի սպան, հոգ տանելով սեփական անվտանգության մասին, կարծես, հատուկ է էս ղազին ստիպել գլուխը դուրս հանի եւ ուղղություն տա, թե ինքը որ կողմ նայի հեռադիտակով: Չգիտեմ, կհամաձայնեք թե ոչ, բայց մեկ-մեկ այսպիսի մի կադրից այնքան բան կարելի է իմանալ թշնամու բանակում տիրող իրավիճակից, որ էլ ասելու չի: Մնում է միայն նախանձել մերոնց համբերատարությանն ու Ադրբեջանին հերթական շեհիդ մատուցելու գայթակղությանը": Դե ինչ, թեեւ սահմաններում լարված է, բայց, այնուամենայնիվ, դրական լիցք տվող լուրերը զարմանալիորեն գալիս են հենց սահմանից: Եվս եկ անգամ օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնենք բանակին եւ զինվորին:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում