"ԻՐԱՎՈՒՆՔԻ" ՁԱՅՆԸ ՏԵՂ Է ՀԱՍԵԼ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ
Արխիվ 12-16"ԻՐԱՎՈՒՆՔԻ" ՁԱՅՆԸ ՏԵՂ Է ՀԱՍԵԼ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ
Մի քանի օր շարունակ "Իրավունքն" անդրադարձել է Եզնիկ Կողբացի 50/2 հասցեում կատարվող շինաշխատանքներին, որոնք կատարվում են "Վան" մոթելի տնօրեն Վահագն Վանթյանի ղեկավարությամբ:
Հիշեցնենք` պրն Վանթյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ ինքը տարածքը գնել է աճուրդով եւ իր խոսքով` "կուրսի" չէ, որ այդ վայրը եղել է կանաչապատ, ծածկված մի քանի ծառով, որոնք արմատախիլ են արել շինաշխատանքներ կատարող բանվորները:
Եվ ահա շաբաթ օրը "Վան" մոթելի հարեւությամբ ապրող բնակիչները, Երեւանի ավագանու "Բարեւ Երեւան" խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հետ, իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել` ընդդեմ կատարվող շինաշխատանքների, որոնք ոչ միայն իրենց զրկել են կանաչ տարածքից, այլեւ փակում են ելքն ու մուտքը դեպի իրենց շենք:
Ի դեպ, զարմանալի է, բայց պատվիրատու Վանթյան ազգանվան մեջ կատարված էր որոշակի փոփոխություն, որը նշված էր գրության մեջ, Վանթյանը դարձել է Դավթյան, այն դեպքում, երբ օրեր շարունակ հանրությանը պատվիրատուի անուն-ազգանունը ներկայացվել է Վահագն Վանթյան տարբերակով, ավելին` պատվիրատուն մեզ հետ զրույցում եւս Վանթյան ազգանունով է ներկայացել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

