ՀԱՂԱՐԾԻՆ ՓԱԽՑՐԱԾ ԱՂՋԿԱՆ ՀԵՏ ԵՆ ՏԱՐԵԼ
Արխիվ 12-16ՀԱՂԱՐԾԻՆ ՓԱԽՑՐԱԾ ԱՂՋԿԱՆ ՀԵՏ ԵՆ ՏԱՐԵԼ
Փետրվարի 1-ի կեսգիշերին Հաղարծին գյուղում վեճ է տեղի ունեցել` հրազդանցիների եւ նույն գյուղի բնակիչների միջեւ: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Հաղարծինի գյուղապետ Պողոսյանը.
- Վեճի, ծեծկռտուքի ու կրակոցների պատճառը հրազդանցի աղջկա փախցնելն է եղել: Մեր գյուղի տղան աղջկան Հրազդանից փախցրել բերել էր, բայց հետո մոտ տասը հոգի Հրազդանից եկել են Հաղարծին, սկսել են վիճել... Հերթը հասել է կրակոցներին, բայց տուժողներ չկան: Կողմերը տարբեր առարկաներով հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ եւ նույն առարկաներով վնասել են շենքի բակում կայանված ավտոմեքենաները: Վերջում էդ աղջկան հետ են տարել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

