«ՇԱԽՄԱՏԻՍՏ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՐՈՒՄՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՓԻՐՈՒՄՅԱՆ
Արխիվ 12-16«ՇԱԽՄԱՏԻՍՏ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՐՈՒՄՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՓԻՐՈՒՄՅԱՆ
Խորհրդարանական տարին, ինչպես միշտ, նույն մարտավարությամբ սկսեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: Մինչ ԱԺ նիստերի դահլիճում այս կամ այն հարցն է քննարկվում, պարոն Վարդանյանը շարունակում է շախմատ գլորել, սակայն այս անգամ նա որոշեց հաճելին համատեղել օգտակարի հետ, բայց արդյունքում ստացվեց «աջաբսանդալ»: Ա. Վարդանյանը հերթագրվել էր, որպեսզի հարցով դիմի ՀՀ ֆինանսների փոխնախարար ՎԱԽԹԱՆԳ ՄԻՐՈՒՄՅԱՆԻՆ, սակայն, հավանաբար, դեռեւս հաղթած կամ տանուլ տված խաղի ազդեցության տակ, ո՛չ ավել, ո՛չ պակաս, ՀՅԴ-ական պատգամավորի համար պարոն Միրումյանը դարձավ Փիրումյան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

