"ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ" ՉԱՐՉՐԿՎԱԾ ՕՐԵՆՔԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹԻ՞Ց
Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ ու խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ փակ քննարկում` "Շրջանառության հարկի մասին" օրենքի փոփոխության վերաբերյալ:
Թե ի՞նչ համաձայնության են եկել կառավարությունն ու խորհրդարանը` մանր ու միջին առեւտրականների համար պատուհաս դարձած այս օրենքի վերաբերյալ, "Իրավունքը" հետաքրքրվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՑ, ով նույնպես մասնակցել էր վերոնշյալ քննարկմանը. - Վարչապետի հետ պայմանավորվել ենք, որ մի երկու շաբաթվա մեջ լուծումը նախապատրաստենք ու բերենք...
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ Հ.Գ.- Իսկ թե "ենք" ասելով` պարոն Մելքումյանը նկատի ուներ ԲՀԿ-ին, ընդդմությանը, թե իշխանությանը, ավելի կոնկրետ կառավարությանը, մեզ չհաջողվեց պարզել, քանի որ վերջինս շտապում էր նիստերի դահլիճ: