ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄ` ՍՏՐԱՍԲՈՒՐԳԻՑ ՄԻՆՉԵՎ ԲԵՐՁՈՐ

Արխիվ 12-16

ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄ` ՍՏՐԱՍԲՈՒՐԳԻՑ ՄԻՆՉԵՎ ԲԵՐՁՈՐ


ԵԽԽՎ նստաշրջանին կրքերը բավականին թեժ էին` քվեարկությամբ ռուսներին զրկեցին ձայնի իրավունքից, նրանք էլ ի պատասխան` մինչեւ տարեվերջ դադարեցրին իրենց գործունեությունը ԵԽԽՎ-ում եւ մտադիր են 2016-ին այդ կառույցն ուղարկել գրողի ծոցը` ԵԽ առջեւ ստանձնած պարտավորություններով (այդ թվում եւ` մահապատիժ չկիրառելու) ու Եվրադատարանով հանդերձ: Դե ինչ ասես, տարոսը մեզ, միգուցե այդ ժամանակ մենք էլ առանց ավելորդ ջանքի ազատվենք մեր ինքնիշխանությունը կաշկանդող "եվրաարժեքներից":


Միաժամանակ մեր երկրում չեն դադարեցվում ապակայունացման փորձերը, ինչպես դրսից, այնպես էլ ներսից, եւ Էրդողանն ու ներսի 5-րդ շարասյուները լավ էլ համաժամանակյա խաղեր են խաղում Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ` Հայաստանի ու Սփյուռքի ջանքերը չեզոքացնելու ուղղությամբ:

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՖԱՇԻԶՄԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՓՈՐՁԵՐԸ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք մեր ընթերցողներին` ԵԽԽՎ-ում չմոռացան նաեւ "Իրավունք" թերթի մասին: 21 պատգամավորների ստորագրությամբ շրջանառության մեջ դրվեց թիվ 584 բանաձեւը, որով համասեռամոլության լոբբիստները պահանջում են ՀՀ իշխանություններից տոտալիտար մեթոդներով լռեցնել "Իրավունքը", ինչպես նաեւ փորձում են ճնշում գործադրել դատարանի վրա: Իր տարեկան զեկույցում մեզ գրեթե ամբողջ գլուխ է նվիրել եւ "Հյուման ռայթս վաչտ" միջազգային կազմակերպությունը:
Սակայն այդ գրոհով բանը չսահմանափակվեց: Հանկարծ Տերյան փողոցի վրա գտնվող իտալական խանութի ցուցափեղկում հայտնվեց գենդերային "ընտանիքի" գեղանկար, որի պատկերը ամոթ էլ է հրապարակել: Իսկ "Ֆեյսբուքում" հարյուրավոր արվամոլներ ու լեսբուհիներ միաժամանակ սկսեցին նամակագրություններով ու հրապարակայնորեն գարշելի առաջարկություններ անել ակտիվությամբ աչքի ընկնող նորմալ օգտատերերին:
Ի դեպ, նույն "Ֆեյսբուքում" էլ ամենալայն կիրառումը ստացավ ոհմակային հարձակումը այն մարդկանց վրա, ովքեր քննադատում են "Հիմնադիր խորհրդարան" դարձած "Նախախորհրդարանի" արցախյան արկածախնդրությունը, որն ավարտվեց տուրուդմբոցով Բերձորում: Մեթոդներն, ըստ էության` նույնն են, ինչ կիրառում են եվրոպական եւ տեղական արտադրության գենդերային ֆաշիստները:

ՀԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ
ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Թե ինչպես են հայ հանրությանը մոլորեցնում եւ հային հայի դեմ հանում` բավականին դիպուկ բնութագրել է յոգայի մարզիչ Անդրանիկ Աթովանցը. "Մեր հանդեպ տեղի ունեցողը փոխանակ մեզ տրամադրի այդ տեղի ունեցողի դեմ, տրամադրում է իրար դեմ: Հո՞ ազգովի "տըզ" չենք խաղում, որ անընդհատ սխալ ենք գուշակում մեզ խփողին եւ նորից խփողներին թիկունքով շրջվում: Մեջք մեջքի փոխարեն դեմք դեմքի ենք կանգնում ու անընդհատ զարմանում խոցվող թիկունքից: Մենք ենք մեր տեսածը հերքում լսածով: Իսկ լսածը տեսնելով ճշտելու մասին խոսք անգամ չկա":
Իրոք որ` ցնցումը ցնցման հետեւից, տեղեկատվական հիսթերիան հիսթերիայի հետեւից: Հայ-ադրբեջանական սահմանում դիվերսիաներ իրականացնելով` ցնցում առաջացնել չեն կարողանում, ընդհակառակը` վստահությունը բանակի նկատմամբ այնքան է աճել, որ անգամ ռազմական ինստիտուտում տեղի ունեցած ոճրագործության շուրջ հիսթերիկ հակաբանակային ալիք բարձրացնել արդեն չեն էլ համարձակվում` գիտակցելով, որ դա դարձել է անօգուտ ու անիմաստ: Փոխարենը ուղեղալվացման այլ մեթոդներ են օգտագործում: Գյումրիի ցնցմանը հետեւեց Բերձորի խայտառակ նախադեպը:
Գյումրիի ճիվաղային ոճրագործությունից հետո բարձրացած հակառուսական ալիքը սկսեց մարել, եւ ահա հենց այն օրը, երբ Արցախում փառավոր ջարդ հասցվեց ադրբեջանական դիրքերին, անսպասելիորեն հանրության գլխին լցվեց լուսանկարների հեղեղ` թե ինչպես են ոստիկանները ծեծում այնպիսի հայտնի ազատամարտիկների, ինչպիսին են Ժիրայր Սէֆիլյանը, Պավլիկ Մանուկյանը եւ Ալեք Ենիգոմշյանը: Դե, իսկ լրահոսում եւ "Ֆեյսուքում" սրտակեղեք մանրամասների պակաս չկար, թեեւ իրականում դրանց 80 տոկոսը սուտ էր:
Հիմա ի՞նչ կատարվեց իրականում: Այդ ամբողջ պատմությունում ազատամարտիկները ընդամենը շիրմա են, իսկ "Հիմնադիր խորհրդարանի" հիմնական գործող անձինք են հայկական ազգանուններ կրող, սակայն փաստացի հակահայ ծրագրեր իրականացնող Տիգրան Խզմալյանը, Գարեգին Չուգասզյանը եւ այլք: Հայտնվեց այդտեղ եւ ամերիկացի Կարո Եղնուկյանը, ով ժամանակին ի հայտ էր գալիս Հայրիկյանի հակառուսական մանրահավաքներին` Եվրամիության դրոշի ներքո: Ու մեջ ընկավ նաեւ Իգոր Մուրադյանը: Վերջինս իր ասուլիսին խոստովանեց, որ "Հիմնադիր խորհրդարանի" ավտոարշավին չէր էլ պատրաստվում մասնակցել, սակայն վերջին օրով որոշեց միանալ, քանի որ շատ էր կարեւորում "հակառուսական տրամադրությունները Գյումրիում եւ Ստեփանակերտում": Նա այնքան գարշանք լցրեց Արցախի իշխանությունների գլխին, որ, ի վերջո, ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը հրապարակավ նրան խորհուրդ տվեց գնալ Բաքու եւ Ալիեւից մեդալ ստանալ: Ըստ էության, Մուրադյանը բացահայտորեն կապակցեց Գյումրին եւ Բերձորը:
Ի դեպ, "Հիմնադիր խորհրդարանը" մինչ այդ դիմել էր Արցախի իշխանություններին` ավտոերթի թույլտվության համար, մերժում ստանալուց հետո, սակայն որոշել էր դա անցկացնել, եւ անտեսվեց նաեւ այն, որ հրապարակավ ավտոերթի դեմ հանդես էր եկել Արցախի Ազատամարտիկների միությունը, տեղական այլ հասարակական եւ քաղաքական կառույցներ: Պարզ է, որ այդքան "դեմերը" ցուցադրաբար անտեսելը անխուսափելի էր դարձնում միջադեպը, իսկ, որ միջադեպերով հղի ավտոերթին մասնակիցները վերցրել էին նաեւ կանանց եւ երեխաների, մեղմ ասած, բավականին վատ է բնութագրում նրանց: Գումարած դրան, անհասկանալի է Արցախում քաղաքական քարոզչություն անցկացնելու տրամաբանությունը` եթե "Հիմնադիր խորհրդարանը" այդ աստիճանի դեմ է "հանցավոր ռեժիմին", ապա տրամաբանական կլիներ տվյալ հարցով դիմել համապետական ընտրությունների մասնակիցներին, իսկ Արցախի բնակչությունը ՀՀ համապետական ընտրություններին մասնակից չէ: Կամա թե ակամա այդպիսի ձեռնարկումները պետք է բերեին պատերազմական գոտի երկրամասում ավելորդ լարումների, որոնք ձեռնտու են միայն թշնամուն: Արդյոք դա անգիտակցաբար է արվել, թե միտումնավոր` նույնպես պետք է ուսումնասիրել...
Հիմա ի՞նչ արտանետվեց տեղեկատվական-քարոզչական դաշտ Բերձորի միջադեպից անմիջապես հետո: Գարշելի հակադրություն "հայաստանցի-ղարաբաղցի" հարթության վրա, թե տեսեք` մենք մասնակցում ենք ԼՂՀ պաշտպանությանը, իսկ սրանք պաշտպանությանը մասնակից հերոսներին են արյունլվա անում: Եվ սոցցանցերը լցվել են այնպիսի գարշելի, արցախցիների նկատմամբ թունդ ատելությամբ ներծծված գրառումներով, որ այդ գրառումների հեղինակին ցանկացած նորմալ մարդ հաճույքով քացու տակ կսատկացներ: Այսինքն` հիմա էլ փորձում են բորբոքել հակաարցախյան տրամադրություններ: Ու ցավալի է նաեւ, որ որոշ չափով կրակին յուղ են լցնում եւ Արցախի վերնախավի որոշ ներկայացուցիչներ` հրապարակավ չափազանց շատ ավելորդ անգամ շեշտելով "Հայաստանից առանձին պետության" տեսությունը, որը ներհայկական օգտագործման համար բացարձակ պիտանի չէ:

ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ՆՈՐ ԱԼԻՔԸ

Բնականաբար, Բերձորի միջադեպը իսկական նվեր էր այն քաղաքական ուժերի եւ գործիչների համար, ում մասին հանրությունը գործնականում մոռացել էր: Դատապարտող հայտարարություններով անպոչ գդալի պես մեյդան ընկան լրիվ լուսանցքային տարատեսակ կուսակցություններ, իսկ ՀԱԿ-ը եւ "Ժառանգությունը" շտապեցին դրա վրա միավորներ վաստակել: Նույնիսկ կատարյալ քաղաքական ծաղրածուի համբավ ունեցող Րաֆֆի Հովհաննիսյանը միջադեպի կապակցությամբ պահանջ հնչեցրեց, որպեսզի հրաժարական տան Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, Զարուհի Փոստանջյանը բաց նամակով դիմեց Բակո Սահակյանին` պահանջելով ներողություն խնդրել հայ ժողովրդից եւ երաշխիքներ տալ, որ այլեւս ոչ ոքի չեն խանգարի գալ Արցախ եւ քաղաքական խաղեր տալ, Նիկոլ Փաշինյանն էլ ԱԺ նստաշրջանի բացման առաջին իսկ պահից առաջարկեց պատգամավորական պատվիրակություն ուղարկել Արցախ...
Սակայն ամենազազրելին այն էր, որ Արցախն ու արցախցիներին անչափ սիրելու մասին իրենց պիղծ բերաններով սկսեցին արտահայտվել տարատեակ գրանտածիծներ, իրենց իսկ անձերով վարկաբեկելով Արցախի հետ կապված ամեն ինչ:
Դե, իսկ այդ ֆոնի վրա արդեն բավականին թեթեւ է ընկալվում այն, որ ԲՀԿ-ն իր "եռյակային" հավելվածներով ձգտում է շահարկել եւ քաղաքական միավորներ վաստակել ցույցեր անող տոնավաճառային առեւտրականների հաշվին:
Բայց բոլոր դեպքերում, ամենատհաճ բանը սպասվում է ապրիլի 24-ին ընդառաջ: Նույն "Հիմնադիր խորհրդարանը" իր "100-ամյակն առանց ռեժիմի" ազգավնաս կարգախոսով էլ ավելի մեծ եռանդով պատրաստվում է ապրիլի 24-ին հակաիշխանական ակցիաներ անել, բնականաբար, փորձելով լրացուցիչ քաղաքական կապիտալ ավելացնել իրեն եւ Բերձորի միջադեպի հաշվին: Պարզ է, որ ապրիլի 24-ին, երբ շատ կարեւոր է համայն հայության միասնությունը, Երեւանում տարատեսակ քաղաքական ցույցերի ու առավել եւս անկարգությունների առկայությունը իսկական բալասան կլինի թշնամի երկրի` Թուրքիայի առաջնորդ Էրդողանի սրտին:
Եվ մնում է հուսալ, որ մեր իշխանությունը ու հատկապես իրավապահ համակարգը պարզ կհասկացնի այդ արկածախնդիրներին, որ ապրիլի 24-ին այդպիսի բան չի հանդուրժվելու, եւ կասեցվելու է ամենավճռական ձեւով: Մնացյալ օրերին, թերեւս, ուզում են թող գլուխներն էլ պատով տան, բայց, ճիշտն ասած, ավելի նախընտրելի ենք համարում, որ մինչեւ ապրիլի 24-ը "Հիմնադիր խորհրդարան" կոչվող կառույցը ամբողջովին չեզոքացված լինի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում