ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 1,5ՄԼՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՍՐԲԱԴԱՍՄԱՆ ԿԱՐԳ
Արխիվ 12-16ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 1,5 ՄԼՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՍՐԲԱԴԱՍՄԱՆ ԿԱՐԳ
Չորս հարյուր տարվա ընդմիջումից հետո Հայ Առաքելական եկեղեցին վերկանգնել է սրբադասման կարգը , որը համարվում է հոգեւոր եւ պատմական մեծ իրադարձություն: Սրբադասման համար գործում է չորս պայման`նահատակություն հավատքի եւ հայրենիքի համար, սրբակյացություն`սրբակենցաղ վարքը, հրաշքների առկայություն կենդանության օրոք կամ մահվան ժամանակ եւ հավատքի քարոզչություն:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն տեր ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԻ խոսքով`կարգի վերականգնումից հետո Հայ Առաքելական եկեղեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին կկատարի Ցեղասպանության 1,5 մլն նահատակների սրբադասման արարողություն. «Այս տարվա ապրիլի 23-ին տեղի կունենա հավաքական սրբադասում: Այս առիթով հրավերներ կան ուղղված բոլոր եկեղեցիներին: Արարողակարգին ներկա կլինեն մեր արեւելյան քույր եկեղեցիների պետերն իրենց պատվիրակություններով»,-նշեց եպիսկոպոս Գալստանյանը: Տեր Բագրատ եպիսկոպոսը նաեւ նկատեց, որ հայ կամ այլ եկեղեցի սրբացում չի կատարում, այլ միայն սրբադասում է.«Կա այնպիսի կարծիք, որ եկեղեցին սրբացնում է, սակայն դա այյդպես չէ, սրբացնողը ժողովուրդն է իր վկայություններով , հետեւաբար եկեղեցինն միայն ճանաչողն է»,-ընդգծեց Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Ցեղասպանությանը զոհ գնացած 1,5 մլն նահատակների սրբադասման կարգը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Արարողակարգը կավարտվի ժամը 19:15, որը խորհրդանշական է: Այնուհետեւ կնհչի Տերունականը, որից հետո էլ աշխարհի տարբեր եկեղեցիներում նույն ժամին կհնչի 100 զանգ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

