ՀԻՄԱ ՀԱԿ-Ը «ԵՌՅԱԿԻ» , ԹԵ՞ «ԵՐԿՅԱԿԻ» ՀԵՏ Է
Արխիվ 12-16ՀԻՄԱ ՀԱԿ-Ը «ԵՌՅԱԿԻ» , ԹԵ՞ «ԵՐԿՅԱԿԻ» ՀԵՏ Է
Փետրվարի հինգին տեղի է ունենալու ԲՀԿ առաջնորդի հրավիրած ԲՀԿ-ի խորհրդաժողովը, որին, սակայն, ՀԱԿ-ը չի մասնակցելու: «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, քոչարյանա-ԲՀԿ-ամետ Գառնիկ Իսագուլյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը պարտավոր է մասնակցել խորհրդաժողովին, քանի որ այն աննախադեպ է:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանից «Իրավունքը» հետաքրքրվեց` ինչպես է արձագանքում այդ հայտարարությանը: «Էդպիսի բան չկա, ո՞վ է ասել»,- հարցին հարցով պատասխանեց պրն. Ջհանգիրյանը:
Հիշեցրինք` հայտարարության հեղինակը Գառնիկ Իսագուլյանն է: «Գառնիկ Իսագուլյանը հայտարարել է, նրան էլ հարցրեք»,- ասաց պատգամավորը:
- Պրն Ջհանգիրյան, ինչո՞ւ ՀԱԿ-ը չի մասնակցում խորհրդաժողովին: Ի վերջո, կարեւոր հարցեր են քննարկվելու:
- ՀԱԿ-ը չմասնակցելու բացատրությունն արդեն տվել է: Ես լրացնելու ոչինչ չունեմ:
- Ամբիացիաների խնդի՞ր կա:
- Ես արդեն ասացի` ՀԱԿ-ը բացատրել է, հայտարարել է:
- Իսկ չմասնակցելով ՀԱԿ-ը ինչ մեսիջ է հղում հանրությանը, երբ հայտարարում է, որ չի մասնակցում խորհրդաժողովին` ֆորմատի փոփոխությունը պատճառ բերելով:
- Նորմալ բան է հայտարարել Կոնգրեսը...
- Եթե ՀԱԿ-ը չի մասնակցում խորհրդաժողովին, հանրությունը գուցե կարծի, թե «եռյակը» միասնական չէ»:
- Մենք էլի միասնական ենք «երկյակի», «եռյակի» ֆորմատում եւ շարունակում ու շարունակելու ենք ապագայում մեր համագործակցությունը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

