ՄԵՂԱՎՈՐԸ «ԲՈԲՈ՞Ն» Է... ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
Արխիվ 12-16ՄԵՂԱՎՈՐԸ «ԲՈԲՈ՞Ն» Է... ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, այսօր խոսելով շրջանառության հարկի նոր օրենքի մասին, ասաց, որ համաձայն չէ,որ այս օրենքը, որպես բարեփոխում է ներկայացվում, այն ցավոտ գործընթաց է: «Բարեփոխումը չի կարող ցավոտ լինել, քանի որ այն բարուն է միտված: Այս հասկացությունն օգտագործում են նրանք, ովքեր հետագայում ցանկանում են իրենց արդարացնել, եթե ինչ-որ բան այնպես չլինի»,- ասաց ՀՅԴ պատգամավորը, ապա հավելեց, որ պետք չէ բոբո-ներ ստեղծել, հետո ասել. «Մեղավոր բոբո-ն էր»:
Հիշեցնենք` ԱԺ-ում բուռն քննարկվում է շրջանառության մասին նոր օրենքում փոփոխություններ ու լրացնելու մասին օրինագիծը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

