«ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է»

Արխիվ 12-16

«ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԱԾ

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է»


ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում դատապարտված եւ կալանավավորված անձանց նվազում է նկատվում. «Նվազումն առկա է նաեւ փակ եւ կիսափակ ռեժիմային տիպի հիմնարկներում, մասնավորապես, փակերը նվազել են 30-ով, իսկ կիսափակերը` 231-ով: Սա պայմանավորված էր, թերեւս, 2013 թ. իրականացված համաներման հետ: Դատապարտյալների թիվը ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձանց մասով նույնպես նվազել է՛ 2014-ին 49 կալանավորված կին է եղել, իսկ 146 դատապարտված կին: Անչափահաս տղաները  11-ն էին, նույնքան էլ դատապարտված անձինք»,-ամփոփոելով 2014թվականը ասաց ՀՀ ԱՆ ՔԿՀՎ պետ ԱՐԹՈՒՐ ՕՍԻԿՅԱՆԸ:

Անդրադառնալով անցած տարի ՔԿՀ-ում կատարված աշխատանքներին, հանցագործությունների` մեծ թիվ կազմող թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին ՔԿՀՎ պետը մասնավորապես նշեց.

- Ցավոք սրտի, դեռեւս քիչ չեն դեպքերը, երբ քրեակատարողական հիմնարկներ են թափանցում տարբեր տեսակի թմրանյութեր, թմրամիջոցներ եւ այլ արգելված առարկաներ: Հայտնաբերումների իմաստով ունենք դրական ցուցանիշ, շատ ավելի մեծ քանակությամբ արգելված առարկաներ ենք հայտնաբերել անցյալ տարի, ոգելից խմիչքներ, հեռախոսներ, թմրամիջոցներ: Քրեակատարողական ծառայությունում լայնամասշտաբ ուսումնասիրություններ են կատարվել, ծառայողական քննություններ, 2014թ-ին 157 քրեակատարողական ծառայողներ ենթարկվել են կարգապահական, ծառայողական պատասխանատվության, քսանչորս աշխատող ազատվել են աշխատանքից: Ովքեր օրենքից դուրս լիազորություններ են բանեցնում, կամ փորձում են շրջանցել օրենքը, պետք է ծառայությունից ազատվեն կամ նրանց նկատմամբ պետք է կիրառվեն խիստ կարգապահական բնույթի միջոցառումներ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ ՔԿՀՎ վարչության պետի` հանրության հուզող այլ հարցերի պատասխանները կարդացեք «Իրավուքի» վաղվա տպագիր համարում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում