ԻՏԱԼԱՑԻ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ԱՆՏՈՆԻՈ ԿՈՆՍԱԼԵՍԸ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՌԱԽՄԱՆԻՆՈՎԻ ԹԻՎ 2 ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ԿՈՆՑԵ
Արխիվ 12-16ԻՏԱԼԱՑԻ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ԱՆՏՈՆԻՈ ԿՈՆՍԱԼԵՍԸ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՌԱԽՄԱՆԻՆՈՎԻ ԹԻՎ 2 ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ԿՈՆՑԵՐՏԸ
2015 թ. փետրվարի 5–ին, ժամը 19:00, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում աշխարհահռչակ իտալացի դաշնակահար ԱՆՏՈՆԻՈ ԿՈՆՍԱԼԵՍԸ կներկայացնի Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրի կոնցերտը՝ գրված դաշնամուրի եւ նվագախմբի համար:
Համերգային երեկոյի դիրիժորն է ՀՀ վաստ. արտիստ ԿԱՐԵՆ ԴՈՒՐԳԱՐՅԱՆԸ:
Անտոնիո Կոնսալեսը ցուցաբերելով հզոր ստեղծագործական անհատականություն` դեռ վաղ տարիքից հանդես է եկել միջազգային հեղինակավոր փառատոներում եւ մրցույթներում`արժանանալով գլխավոր մրցանակների (Ֆերենց Լիստ» դաշնակահարների միջազգային մրցանակ, Իտալիայի Հանրապետության Սենատի «Ֆ. Ֆերարա մրցանակ» 1992 թ, «ՖԴ Ռուզվելտ հիմնադրամ» ոսկե մեդալ - Բոլոնիա, 1992թ, «Կոլոմբոսի օր» ոսկե մեդալ – Նյու Յորք, ԱՄՆ, 1990թ, «Pericle d'Oro» երաժշտական մրցանակ - Ռեջջո Կալաբրիա, Իտալիա, 2000 թ, Միջազգային երաժշտական Հատուկ մրցանակ «Փեռենոդ հիմնադրամ» - Նյու Յորք, ԱՄՆ, 2009թ):
Ունենալով լայնածավալ խաղացանկ, որը ներառում է հատկապես Բախի եւ դասական այլ կոմպոզիտորների, ինչպես նաեւ ուշ ռոմանտիզմի մոնումենտալ ստեղծագործություններ եւ հատուկ ուշադրություն դարձնելով ռուսական երաժշտական դպրոցին՝ Սկրյաբին, Ռախմանինով, Բալակիրև, Մուսորսկի, Անտոնիո Կոնսալեսը հանդես է եկել տարբեր ծրագրերով ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Գերմանիայում, Հունաստանում և այլուր: Երաժիշտը աշխարհի տարբեր երկրներում հաճախ անցկացնում է նաև վարպետության դասեր:
Անտոնիո Կոնսալեսի կատարումները երաժշտագետների կողմից մշտապես բարձր գնահատականի են արժանանում: Ստեղծագործությունների մեկնաբանումները նրա կողմից միշտ անկանխատեսելի են, հաճախ նորարարական, սակայն միշտ ներդաշնակ, բնական եւ համոզիչ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

