ՀԱԿ-Ը, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ, ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԲՀԿ-Ի ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՀԱԿ-Ը, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ, ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԲՀԿ-Ի ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինչպես արդեն հայտնի է, փետրվարի հինգին տեղի է ունենալու ԲՀԿ-ի խորհրդաժողովը, որին ՀԱԿ-ը չի մասնակցելու:
ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանից «Իրավունքը» հետաքրքրվեց` իր համար, այնուամենայնիվ, զարմանալի չէ, որ կայանալիք ԲՀԿ-ի խորհրդաժողովին ՀԱԿ-ը չի մասնակցում: Չէ՞ որ խորհրդաժողովին քննարկվելու է երկրում առկա կարեւոր խնդիրներ: ԲՀԿ պատգամավորի կարծիքով` քաղաքականության մեջ զարմանալի ոչինչ չկա: «Դե արդեն կա կոնկրետ դիրքորոշում, ինձ հարցնելն ավելորդ է»,- ասաց պատգամավորը:
- Պրն Ախոյան, իսկ միգուցե ՀԱԿ-ի չմասնակցությունը իրենց լիդերի անձնական ամբիացներո՞վ է պայմանավորված:
- Չեմ կարծում: Քաղաքականության մեջ ամբիացներն էլ որոշիչ չեն: Կան քաղաքական շահեր...
-ՀԱԿ-ն ու նրա առաջնորդը, հավանաբար, ամեն կերպ ցանկանում են, որ իր շուրջ համախմբվեն քաղաքացիները:
- Դե թող համախմբվեն:
Մանրամասները`տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

