«ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏ ՉՈՒՆԻ»
Արխիվ 12-16ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԵՆԹԱՏԵՔՍՏ ՉՈՒՆԻ
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի ձերբակալությանը, ասաց, որ այս մասին լսել է մամուլից. «Ես ինչքան հասկացա` դա տնտեսական խնդիր է: Չեմ հասցրել խոսել Հակոբ Հակոբյանի հետ: Բայց ինձ էլ հետաքրքրում` որպես իմ գործընկերոջ, թե ինչու է նման բան եղել»:
«Իրավունքի» հարցին` արդյոք ձերբակալությունը քաղաքական երանգ ունի, ՀՀԿ խմբակցության ղեկավարը բացառեց քաղաքական ենթատեքստը. «Հակոբ Հակոբյանը որեւէ քաղաքական գործունեություն չի կատարել, որ կամ իշխանությունը կամ ընդդիմությունը շահագրգռված լինեին նրա ձերբակալության համար»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

