ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՀԱՆԴԻՊԻ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Արխիվ 12-16ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՀԱՆԴԻՊԻ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպում կունենա Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հայտարարել է Պուտինի մամուլի ծառայության ղեկավար Դմիտրի Պեսկովը:
Երեկ «Беларусь 1» հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ Լուկաշենկոն կարճաժամկետ արձակուրդի մեջ է և գտնվում է Սոչիում, որտեղ հույս ունի հանդիպել Պուտինի հետ:
«Այո, նման հանդիպում կայանալու է»,-ասել է Պեսկովը ռուսական ԶԼՄ-ներից մեկին` չնշելով, թե կոնկրետ երբ է այն տեղի ունենալու:
Ինչ վերաբերում է դրան, թե ինչ հարցեր են քննարկվելու, ապա Պեսկովն ասել է, որ երկու երկրների նախագահները քննարկելու են երկկողմ հարաբերություններին վերաբերող թեմաներ:

