ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԵԼՈՒՅԹԸ

Արխիվ 12-16

ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԵԼՈՒՅԹԸ


Հունվարի 29-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԸ ՌԴ մայրաքաղաքում դիրիժորական վահանակի մոտ ելույթ ունեցավ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Պավել Կոգան)։ Ներկայացվեցին Ս. Ռախմանինովի Վոկալիզը, Պագանինիի թեմաներով ռապսոդիան դաշնամուրի և նվագախմբի համար (մենակատար՝ միջազգային մրցույթների հաղթող Անդրեյ Գուգնին), Պ. Չայկովսկու Սիմֆոնիա թիվ 4-ը։ Այս մասին հայտնում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժինը:

ՌԴ դաշնային պետական բյուջետային մշակութային հաստատության  հրավիրյալ կատարողների հետ տարվող աշխատանքների ղեկավար Եկատերինա Պոլոժենցևան, խոսելով համերգի մասին, նշել է, որ տպավորությունները շատ մեծ են։ «Հետաքրքիր էր լսել, թե ինչպես է հնչում նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Սերգեյ Սմբատյանի հետ առաջին անգամ չենք աշխատում. մենք շատ լավ ենք վերաբերվում նրան, և ինչպես միշտ, նա արդարացրեց մեր սպասելիքները»:

Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը հիմնադրվել է 1943թ. և Ռուսաստանի ամենաերկար ուղի անցած ու հեղինակավոր նվագախմբերից մեկն է։ Նվագախմբի պատմության նոր դարաշրջանը սկսվել է Պավել Կոգանի ղեկավարությամբ։ Մաեստրոն Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնը ստանձնել է 1989թ.։ Վերջին 25 տարիներին նվագախումբը ելույթ է ունեցել ավելի քան 50 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում, Իսպանիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Հարավային Կորեայում, Ավստրալիայում, Չինաստանում և այլն։

Նշենք, որ մոսկովյան ելույթը Սերգեյ Սմբատյանի` այս տարի արդեն երկրորդ արտասահմանյան համերգն էր։ Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավարն աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան, ասմունքող Ջոն Մալկովիչի հետ նույն բեմում հանդես է եկել Սեուլում՝ ղեկավարելով Կորեայի կամերային նվագախումբը։

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում