Գ. Սահակյան. Ես չեմ ընդունում պատերազմական գոտում որևէ ակցիա
Արխիվ 12-16Գ. Սահակյան.Ես չեմ ընդունում պատերազմական գոտում որևէ ակցիա
Ի պատասխան լրագրողների հարցին Բերձորի միջադեպի վերաբերյալ, ԱԺ նախագահ Գ. Սահակյանն ասաց. «Միջխորհրդարանական հանձնաժողով ունենք, այդ կառույցի շրջանակներում առաջարկել եմ ձևավորել խումբ, որը կմեկնի Արցախ: Ընդ որում, ես զրուցել եմ ԼՂՀ ԱԺ նախագահի հետ և ԼՂՀ նախագահի հետ, այնտեղ իրենք ընդունելություն կունենան, և բոլոր մանրամասներով հնարավոր կլինի ստանալ նաև այն ինֆորմացիան, որի պակասը զգում ենք»: Ապա հավելեց.
«Ես չեմ ընդունում պատերազմական գոտում որևէ ակցիա: Մեր պատգամավորներից մեկն անբարոյականություն անվանեց, ես ավելին կասեմ, որ որևէ ակցիա կապվի ապրիլի 24-ի առումով:
Բայց եթե այդտեղ օրենքի խախտումներ են եղել, ինչ-որ մարդիկ խոշտանգվել են, կամ ինչ-որ ձևով նրանց իրավունքները ոտնահարվել են, կարծում եմ՝ ես այն անձնավորությունն եմ, որ պիտի անընդհատ ինֆորմացիա ստանամ։
Հարցին` թե համաչա՞փ էին ԼՂՀ ոստիկանության գործողությունները՝ ԱԺ նախագահն ասաց.
«Ուժայինների գործողությունները ԼՂՀ խնդիրն է, և միշտ պետք է ընդունել, որ Ղարաբաղը իշխանական կառույցներ ունի. ունի իր նախագահը: Ես զրուցել եմ նախագահի հետ զուտ ինֆորմացիա ստանալու համար»:
Հարցին` թե արդյոք ԱԺ նախագահը դատապարտում է միջադեպը, Գ. Սահակյանն ասաց. «Ես իրական փաստերը չգիտեմ և հանիրավի օդում չեմ կարող դատապարտել, բայց եթե ոտնձգություն է կատարվում որևէ քաղաքացու նկատմամբ հանիրավի տեսքով` բնականաբար դատապարտում եմ»:

