«ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ». ՆԱՂԴԱԼՅԱՆԸ ԵԽԽՎ-ՈՒՄ

Արխիվ 12-16

«ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ». ՆԱՂԴԱԼՅԱՆԸ ԵԽԽՎ-ՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ի ՀԱՐՑԸ ՀՆՉԵՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

Այսօր ԱԺ-ում կայացավ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ասուլիսը, որին մասնակցում էին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Կարապետյանն ու Արփինե Հովհաննիսյանը: «Իրավունքը» պատվիրակության անդամներից հետաքրքվեց, թե ինչպես են վերաբերում ու ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել խոսքի ազատության «ջատագով» ԵԽԽՎ-ում, երբ 21 եվրոպատգամավորներ կոչ են անում հետապնդումներ սկսել «Իրավունք» թերթի եւ ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի դեմ, քանի որ թերթը մշտապես հանդես է գալիս ընդդեմ համասեռամոլների լոբբիստների: Ի պատասխան տիկին ՆԱՂԴԱԼՅԱՆԸ նշեց.

- Այո, իսկապես 21 պատգամավորի կողմից արվել է հայտարարություն, որն անդրադառնում է «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ պարոն Հայկ Բաբուխանյանին եւ նրա կատարած գործունեությանը: Բայց պիտի ասեմ Ձեզ, որ ԵԽԽՎ-ն ունի շուրջ 400 պատվիրակ եւ այդքան էլ փոխարինողներ ու նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի իր համար հոգեհարազատ թեմայով ելույթ ունենալ, հայտարարաություն անել կամ հարց բարձրացնել: Եվ կան նաեւ այս գաղափարի տեր մարդիկ, որոնք պահանջում են կամ հայտարարում են, որ նման վերաբերմունքը իրենց համար ընդունելի չէ: Մենք առիթ չենք ունեցել դեռեւս այս խնդրով զբաղվելու, որովհետեւ հարցը բարձրացվել է նիստի վերջին օրը: Բայց նաեւ պիտի ասեմ, որ նմանատիպ հարց մենք ունենք մեր մոնիթորինգի համազեկուցողների բարձրացրած հարցադրումների մեջ եւ ՀՀ պաշտոնական վերաբերմունքը այդ իմաստով է, որ պահանջում է հանդուրժողականություն եւ ազատություն յուրաքանչյուր մարդու համար: Ինչ վերաբերում է այն խնդիրներին, որոնք մեզ համար որպես գաղափարական հայացք հոգեհարազատ չեն, ապա կարծում եմ, որ յուրաքանչյուրն իրավունք ունի նաեւ իր միտքը ազատորեն արտահայտելու այդ խնդիրների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում եվրոպատգամավորները տարածել են մի բանաձեւ (N 584), որով կոչ են անում ՀՀ իշխանություններին տոտալիտար ճնշումներ գործադրել ազատ մամուլի եւ քաղաքական գործչի նկատմամբ: Իսկ որպես արդարացում հակաժողովրդական կոչերի` նրանք նշում են, որ «Իրավունք» թերթը պաշտպանել է Արշակյան քույրերին, ովքեր ենթարկվել են համասեքսուալիստների լոբբիստների վայրագ եւ անմարդակային հետապնդումներին, քանի որ քույրերը համարձակվել էին բացասական կարծիք հայտնել եվրոխայտառակություն դարձած Կոնչիտայի վերաբերյալ:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում