ԱՉՔԱԼՈՒՍԱՆՔ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ` ՎՊ-Ը ՊԱՐԱՊ ՉԻ ՄՆԱ
Արխիվ 12-16ԱՉՔԱԼՈՒՍԱՆՔ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ` ՎՊ-Ը ՊԱՐԱՊ ՉԻ
ՄՆԱ
Այսօր ԱԺ-ն ընդունեց մի շարք օրինագծեր, ինչպես նաեւ`Վերահսկիչ պալատի տարեկան գործունեության ծրագիրը 69 կողմ, դեմ` 12, ձեռնպահ` 10 ձայների հարաբերակցությամբ:
Բավական հետաքրքրիր է քվեարկել ԲՀԿ խմբակցությունը: Դատելով քվեարկության արդյունքներից` կարելի է եզրակացնել`քվեարկությունն ազատ է եղել. պատգամավորների մի մասը քվերակել է կողմ, մի քանիսը` ձեռնպահ, մի քանիսն ընդհանրապես չի քվեարկել:
ՎՊ-ի այս տարվա գործունեության ծրագիրը պետք է հաստատվեր դեռ նախորդ տարի, սակայն տարածված լուրերի համաձայն՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի ՎՊ-ի 2013 եւ 2014 թթ-ի զեկույցները իշխանական որոշ շրջանակների սրտով չեն եղել, այդ պատճառով որոշեցին ՎՊ-ի տարեկան ծրագիրը քվեարկել հաջորդ նստաշրջանի ժամանակ:
ՎՊ նախագահին կարող ենք արդեն աչքալուսանք տալ` պարապությունից դուրս գալու եւ ընդունված ծրագրով աշխատելու համար:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

