ՓԱԿ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Արխիվ 12-16ՓԱԿ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Այս պահին ՀՀ ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ մոտ ընթանում է փակ քննարկում` «Շրջանառության հարկի» վերաբերյալ: Քննարկմանը ներկա է ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, ինչպես նաեւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ (ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, ՀՅԴ խմբակցությունից Արմեն Ռուստամյանը եւ Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ-ից` Լեւոն Զուրաբյանը, «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանը, իսկ ՕԵԿ-ից` Հեղինե Բիշարյանը: Հավելենք, որ արդեն մեկ ժամից ավել է շարունակվում է քննարկումը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

