ՄԻՋԱԴԵՊ «ՄԻՍՍ ԱՄԱԶՈՆ» ՄՐՑՈՒՅԹԻ ԺԱՄԱՆԱԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16ՄԻՋԱԴԵՊ «ՄԻՍՍ ԱՄԱԶՈՆ» ՄՐՑՈՒՅԹԻ ԺԱՄԱՆԱԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օրեր առաջ Բրազիլիայում տեղի է ունեցել «Միսս Ամազոն» գեղեցկության մրցույթ, որն ավարտվել է մեծ սկանդալով: Մրցույթի մասնակից Շեյսլեն Հայալան դժգոհելով մրցույթի արդյունքերից հանդիսատեսի աչքի առջեւ վերձրել է հաղթող գեղեցկուհու թագը եւ նետել բեմին: Հայալայի կարծիքով առաջին հորիզոնականն զբաղեցրած Քերոլ Տոլեդոն պարզապես «գնել» է իր տիտղոսը:
«Ես ներողություն եմ խնդրում բոլորից, գուցե շատերին դուր չի եկել իմ արարքը, բայց այն թույլ եմ տվել սրտիս թելադրանքով»,-միջադեպից մի քանի օր հետո հայտարարել է Շ. Հայալան:
Մրցույթի ժյուրիի անդամները միջադեպի հետ կապված դեռեւս որեւէ մեկնաբանություն չեն տվել:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

