ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԳՐԳՌՎԵԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՌԱՑԱԾՆԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԳՐԳՌՎԵԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՌԱՑԱԾՆԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին` ինչ է կատարվում դաշնակցության ներսում, ինչո՞ւ է այսքան մեծ արտահոսք: Պրն Ռուստամյանի խոսքով` մարդիկ են, որոնք անձնական հարաբերություններ ունեն, զգացական պահն են օգտագործում:
«Իրավունքի» հարցին` ՀՅԴ-ից հեռացողները մատնանշում են ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի անունը, ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով` նորմալ է, որ պետք է ղեկավարությանը մեղադրեն. «Տեղի ունեցավ ժողով, որը հաջող ընթացք է ունեցել, որից էլ, հավանաբար, գրգռվել են նման հայտարարություններ տարածողները»:
Հիշեցնենք` ՀՅԴ-ի ժողովից հետո ՀՅԴ-ի մարզային ու Արցախում գործող «Արթուր Մկրտչյան» կոմիտեից անգամ հայտարարություններ հնչեցին դաշնակցությունը լքելու մասին: Հիմնավորումը մեկն է` դաշնակցությունը դարձել է ապազգային ու իշխանության շահերը սպասարկող կառույց:
Մանրամասները`տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

