ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ`ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ. «ԵՍ ԿԳԱՄ, ԿՀԱՇՎԵՄ, ԴՈՒՔ ԿՏԽՐԵՔ»
Արխիվ 12-16ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ`ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ. «ԵՍ ԿԳԱՄ,
ԿՀԱՇՎԵՄ, ԴՈՒՔ ԿՏԽՐԵՔ»
ԱԺ-ում բավական աշխույժ տրամադրություն է: Քննարկման էր դրվել ԱԺ հաշվիչ հանձնաժողովում ներկայացուցիչներ առաջադրելու հարցը: Ինչպես սպասելի էր, ընդդիմությունը ներկայացուցիչներ չառաջադրեց:
Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորման վերաբերյալ առաջարկներ էին ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները դեմ էին ԱԺ նախագահի ներկայացրած որոշման նախագծին, քանի որ դրանով ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովում ՀՀԿ-ն իշխող դեր կունենար:
Ի պատասխան Գալուստ Սահակյանը հայտարարեց. «Ես ինքս կգամ, կհաշվեմ, դուք կտխրեք»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

