ԱԺ ՆԱԽԱԳԱՀ. «ԱՎԵՏԻՍՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՀԱՅՏՎԵՆ»
Արխիվ 12-16ԱԺ ՆԱԽԱԳԱՀ. «ԱՎԵՏԻՍՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ
ԲՈԼՈՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՀԱՅՏՎԵՆ»
ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանը մեկնարկեց` 117 պատգամավորների քվորումով: Նախ հնչեց ՀՀ օրհներգը, ապա ԱԺ նախագահը Գալուստ Սահակյանը խոսեց Գյումրիի ցավալի դեպքի`Ավետիսյան ընտանիքի դաժան սպանդի ու հայ-ադրբեջանական ու արցախա-ադրբեջանական սահմանում տիրող լարված իրավիճակի` Ադրբեջանի կողմից պարբերաբար կազմակերպվող դիվերսիոնանհաջող փորձերի մասին, որոնք կանխվում են հայոց բանակի շնորհիվ:
Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Գյումրիի դեպքերի բոլոր մեղավորները պետք է բացահայտվեն եւ հանցագործները պատժվեն օրենքի ողջ խստությամբ:
ԱԺ նախագահն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել վերջին օրերին զոհված զինծառայողների ու Ավետիսյանների ընտանիքի հիշատակը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

