ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՏԱՏՅԱՆԱ ԴԱՆԻԼՅԱՆՑԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՏԱՏՅԱՆԱ ԴԱՆԻԼՅԱՆՑԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Փետրվարի 3-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում (ՀԱՊ) տեղի կունենա «Լույսը ներսից» ցուցահանդեսի բացումը (գունավոր լուսանկար, քանդակներ` մուրանյան ապակուց): Այս մասին հայտնում է ՀԱՊ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Լույսը հիմնարար նշանակություն ունի ոչ միայն արվեստում, այլև, առհասարակ, կյանքում: Լույսը ոչ միայն իրերի ֆիզիկական բնութագրությունն է, այլև հոգևոր կատեգորիա: Լույսը ոչ միայն տեսանելի է դարձնում իրականությունը, այլև ի հայտ է բերում մարդկային հոգու գաղտնի որակներն ու հատկությունները: Հենց այդ ֆիզիկական և մետաֆիզիկ լույսի մասին է Մոսկվայում և Վենետիկում բնակվող ՏԱՏՅԱՆԱ ԴԱՆԻԼՅԱՆՑԻ` ռուսահայ լուսանկարչուհու, քանդակագործի, կինովավերագրողի և բանաստեղծուհու «Լույսը ներսից» ցուցահանդեսը: Հայաստանի Ազգային պատկերասրահի համար պատրաստված «Լույսը ներսից» ցուցադրական նախագիծն իր մեջ ընդգրկում է նկարչուհու միաժամանակ երկու հեղինակային ցուցադրություն, որոնք բազմիցս ներկայացվել են Ռուսաստանի և Եվրոպայի ցուցասրահներում: Խոսքը «Վենետիկ. Ջրի երեսին» և «Anima Russa/ Ռուսական հոգի» ֆոտոցուցահանդեսների մասին է, որոնց մեջ մեկտեղվել են գեղարվեստական լուսանկարը և մուրանյան ապակուց պատրաստված քանդակը: «Վենետիկ. Ջրի երեսին» նախագիծը գեղարվեստական լուսանկարի միջոցով պատմում է ոչ միայն վենետիկյան ամենակարևոր փոխադրամիջոցի` նավակների մասին, այլև լույս-գույնի գոյության մասին վենետիկյան յուրահատուկ (ջրային, արտացոլվող) տարածության մեջ:

Երկրորդ նախագիծը, որը ներառված է «Լույսը ներսից» ցուցահանդեսում, «Anima Russa/ Ռուսական հոգին» է, որտեղ ռուսական ավանդական սառնաշաքարը, «ճանապարհորդելով» մի շարք մերձմոսկովյան հինավուրց քաղաքներով (Մոժայսկ, Զվենիգորոդ և այլն) և դառնալով նկարչուհու և ճանապարհորդության ժամանակ հանդիպած այլ մարդկանց համար խոսակցության «սուբյեկտ», ձեռք է բերում անմահության գծեր` վերածվելով մուրանյան (վենետիկյան) ապակուց պատրաստված մի քանդակի, այդպիսով իսկ միավորելով Վենետիկը, Իտալիան և Ռուսաստանը:

Տատյանա Դանիլյանցն ավարտել է Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտը և Պետկինոյին կից ռեժիսորական բարձրագույն դասընթացները (ռեժիսորական ֆակուլտետ): 1995թ. 3 ամիս ստաժավորում է անցել Վենետիկում տեղակայված Peggy Guggenheim Collection թանգարանում (Նյու-Յորք-ի Solomon Guggenheim Museum-ի մասնաճյուղ):

1996թ. ստացել է արվեստի գործիչների համար նախատեսված Պետական կրթաթոշակը: 1997թ. ավարտել է  Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ցերեկային ասպիրանտուրան:

Նա մի շարք կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի հեղինակ է:

Ռուսաստանում և Եվրոպայում հեղինակել է բազմաթիվ ցուցահանդես-նախագծեր: Մասնակցել է Ժամանակակից արվեստի մոսկովյան միջազգային բիեննալեին, մոսկովյան ֆոտոբիեննալեին  և մի շարք այլ միջազգային արվեստի ցուցադրություններին:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում